Պոլսահայ անվանի ֆոտոլրագրող լուսահոգի Արա Գյուլերի (Արամ Տերտերյան,1928-2018թթ.) ֆոտոխցիկը անմահացրել է բազմաթիվ հանրաճանաչ մարդկանց, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ուինսթոն Չերչիլը, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանոը և ուրիշներ:
Գյուլերը յուրաքանչյուր լուսանկարում կյանք և հոգի է ներդրել, բացահայտել խորքային էությունը, մանրամասնորեն շրջանակի մեջ առել կյանքի լուսավոր և մութ կողմերը:
Ֆոտոլրագրողը 1958թ. պատահաբար հայտնաբերել է Թուրքիայի Այդընի տարածքում գտնվող Աֆրոդիսիաս անտիկ քաղաքը, ում շնորհիվ էլ այս քաղաքը հետագայում գրանցվել է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:Թեմային է անդրադարձել ermenihaber.am կայքը:
Գյուլերը երազել է լուսանկարել Չարլի Չապլինին, սակայն իրենց ծանոթության շրջանում Չապլինը կաթվածի պատճառով արդեն անվասայլակի վրա էր և չի ցանկացել այդ վիճակում լուսանկարվել, ուստի ֆոտոլրագրողի երազանքը չի իրականացել:
Ստորև ներկայացվում են քաղաքական և մշակութային հանրահռչակ գործիչների լուսանկարները, որոնք հեղինակել է հենց Արամ Տերտերյանը:
Արա Գյուլերը աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի 2 լուսանկարի հեղինակ է: Այսպես է պատմում Պիկասոյի մասին.«Նիհար կազմվածքով, կարճահասակ, հասարակ մի մարդ էր: Հենց լսեցի, որ գրքի հրատարակման համար նա գնում է հրատարակչություն, ասացի.«Ես էլ Ձեզ հետ գամ, նաև Ձեր առօրյան կնկարեմ»:
Նյութի շարունակույթյուն կարդացեք սկզբնաղբյուր կայքում