«Karo Abachyan BARBERSHOP»-ը դարձավ 2 տարեկան։ Օրվա գլխավոր անակնկալ այն էր, որ այսսուհետ գործելու է «Karo Abachyan BARBERSHOP» ակումբը և բոլոր ներկաներին տրվեց անդամատոմսեր: Որը իրենից ներկայացնում է դիսքաունթի քար:
Երեկույթի ընթացքում ներկաները ծանոթացան մատուցվող նոր ծառայություններին, ակումբակիցներիհամար անակնկալ զեղչերին, և վայելեցին Ալեխանդրոյի մասնակցությամբ լատինամերկյան հաճելիերաժշտություն:
«BARBERSHOP»-ը կարճ ժամանակում կարողացավ ձեռք բերել շատերի վստահությունն ու հարգանքը: Հայաստանում հայտնի բարբեր վարսահարդար՝ Կարո Աբաչյանի մասնագիտական հմտությունների շնորհիվ այցելուների շրջանը օր-օրի համալրվում է հայտնի և սիրված անձանցով, որի մասին քանիցս գրվելև խոսվել է տարբեր լրատվական կայքերով, հեռուստաեթերներով:
Շատերին սկսեց հետաքրքրել, թե՝ ի՞նչ է կատարվում « BARBERSHOP»-ում:
Ինչո՞վ է պայմանավորվածհայտնի և ոչ հայտնի մարդկանց եռուեռն այստեղ: Յուրաքանչյուրն այս հարցի պատասխանը ստանում է գոնե 1 անգամ այցելելով այստեղ ստանալով որակյալ սպասարկում առավել հարմարավետ պայմաններում:
Տաղանդավոր մի մարդ, ում համար հոբբին դարձավ լուրջ մասնագիտություն…. Ամենահետաքրքրականն այն է, որ Կարոն վարսավիրական կրթություն չունի ինքնուս է, սակայն նա իր տաղանդով փաստեց, որամեն ինչի հիմքում ձգտումն է սերն ու նվիրվածությունը:
Նա իր ձգտմամբ այսօր Երևանում ունի իր ուրույն տեղը։ Եվ ամենակարևորն այն է, որ այդ ողջ ընթացում ևմինչև այժմ իր ընտանիքը ամուր սյան պես նրա կողքն է․ ինչը ոգեշնչում է նրան և մղում նորանորհաջողությունների: Այս ամենի լուռ վկան նրա ամուր ընտանիքն ու իր երկու չքնաղ բալիկներն են՝ դուստրն ու որդին:
Պատրաստեց՝ Էմմա Կարապետյանը