Ինչ կապ կա սննդի նկատմամբ մարդու վերաբերմունքի և նրա ներաշխարհի միջև

Հոգեբանության մի ուղղություն ուսումնասիրում է սննդի նկատմամբ մարդու վերաբերմունքի և նրա ներաշխարհի առանձնահատկությունների միջև առկա կապը։ Ըստ հոգեբանների՝ այն, ինչ ուտում ենք, մեր ենթագիտակցության արտացոլումն է։

Fithacker.ru-ն գրում է, որ ապագա մայրը, ով հղիության ընթացքում 25 կամ ավելի կիլոգրամ քաշ է հավաքում, պերֆեկցիոնիստ է, ով ձգտում է «երեխային տալ ամեն ինչ»։ «Չափից շատ» ուտող այս մայրերը ցանկանում են «իդեալական մոր» դերում լինել. նրանք ծննդաբերությունից որոշ ժամանակ անց ևս կշարունակեն խաղալ այդ դերը և անխուսափելիորեն կկոտրվեն, որովհետև իդեալական մայրեր չեն լինում։

Ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո արհեստական փսխում առաջացնելու միջոցով նիհարելու ճանապարհն ընտրում են այն աղջիկները, ովքեր չափից շատ և չափից ծանր շփում են ունենում մտերիմների ու հարազատների հետ։ Հնարավոր է, որ նրանք տանջվում են չափից շատ վերահսկողության պատճառով, ընտանիքում բռնապետական վերաբերմունքից կամ նուրբ, բայց խեղդող հիպերհոգատարությունից։ Հնարավոր է՝ ծնողները ճնշում են նրանց անվիճարկելի արժեքներով։

Թեման առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում