Ամենօրյա տեսքը՝ արվեստի ստեղծագործություն. Artuyt.com

Մեր կենսակերպը, նախասիրությունները, սովորություններն ու ճաշակը ուղիղ կերպով արտահայտվում են հագուստի մեջ և շատ բան ասում մեր մասին: Հետևաբար՝ ճիշտ իմիջը մեր այցեքարտն է, իսկ ճիշտ իմիջի հիմքը՝ գրագետ համադրված կերպարը: Բոլորս ձգտում ենք ունենալ կերպար, որը կլինի գրագետ, նորաոճ և չի հակասի մեր նախասիրություններին ու ճաշակին: Հաճախ կարիք է լինում դուրս գալ մեր կոմֆորտի շրջանակից ու փոքր-ինչ համարձակ գտնվել, համադրելով մեր աչքին անսովոր կերպարներ: Երբեմն էլ հարկ է լինում համադրել ոչ միայն հագուստ կամ տարբեր ոճեր այլև կոնկրետ գույներ:

Հարկ է նշել, որ գունային փոխակերպումներում իրենց մեծ դերակատարումն ունեն աքսեսուարները: Դրանք ստեղծում են կերպարի հիմնական տրամադրությունն ու անսպասելի թե ոճային և թե գունային շեշտադրումներ կատարում՝ այն դարձնելով առավել ամբողջական և մատնանշում կրողի ճաշակը: Կերպարի համադրումը շատ մոտ է այն ստեղծագործական պրոցեսին, երբ նկարիչը ստեղծում է իր կտավը համադրելով ներկապնակը: Յուրաքանչյուր կերպար ստեղծելիս, պատկերացրեք, որ կտավի մակերեսը պետք է ծածկել այնպիսի գունապնակով, որը կլինի միևնույն ժամանակ հավասարակշռված և համատեղելի: Այս ամենով հանդերձ ինչպես և արվեստում կարևոր են համարձակ համադրություններն ու կոնտրաստները: Գրագետ կատարված գունային կոնտրաստը կարող է շահեկանորեն ընդգծել ճաշակը: Գունային համադրությունների առումով ամենահետաքրքրական աքսեսուարը շարֆն է: Այն կարող է յուրաքանչյուր կերպար դարձնել շքեղ, եթերային, երբեմն նույնիսկ առավել համարձակ՝ շնորհիվ հենց կատարված գունային աքցենտների: Շարֆի դեպքում ընտրությունն ավելի լայն է: Այն կարող է ընդգծել կերպարում արդեն առկա որևէ գույն, կամ ընդհակառակը՝ հավելել կերպարը նոր գույներով, ընդ որում թե ներդաշնակվել եղած դոմինանտ գույնի հետ և թե շահեկան կերպով հակադրվել դրան: Եվ այսպես՝ եկեք սովորենք ճիշտ համադրել գույները:

Նյութի շարունակությունը և looker-ը՝ սկզբնաղբյուրում
Աղբյուրը՝ artuyt.com