Apple-ը օգնություն կցուցաբերի փոթթորկից տուժածներին

«Ես մեծացել եմ Մեքսիկական ծոցի ափերին` Պենսակոլից և Մոբայլից ոչ հեռու, այս շրջանն իմ սրտում զբաղեցնում է հատուկ տեղ և ես երբեք այսքան մտահոգված չեմ եղել այս տեղանքով։ Ես աղոթում եմ այս տարածաշրջանի բարորության համար»,- թվիթերյան իր էջում գրել է  Apple–ի ղեկավարը Թիմ Քուկը։

Վերջինս իր խոսքում նշել է, որ ընկերությունը օգնություն կցուցաբերի Մայքլ փոթորիկից տուժածներին:

Հիշեցնենք, որ Մայքլ փոթորկը հոկտեմբերի 10–ին Մեխիկո բիչ շրջանում մեծ վնասներ է հասցրել։ Առաջին զոհը դարձել է ծառի տակ հայտնված քաղաքացին։

Apple–ը պարբերաբար հանգանականություններ ու օգնություններ է փոխանցում աղետի գոտիներում ապրող ու աղետներից տուժած մարդկանց։