Ինչպես մնալ երիտասարդ՝ հաղթահարելով ծերությունը

ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի և Մայոյի կլինիկայի գիտնականները պարզել են, որ ֆիզեթին բնական նյութը, որը պարունակում են բանջարեղենի ու մրգերի շատ տեսակներ, դրական ազդեցություն է գործում մարդու առողջության եւ կյանքի տևողության վրա: Համապատասխան մամուլի տեղեկագիրը հրապարակված է EurekAlert պորտալում: Այս մասին գրում է 168.am-ը:

Տարիքի հետ մարդու օրգանիզմում տեղի է ունենում բջջի ծերացման եւ այնտեղ վնասված բջիջների կուտակման գործընթաց, նշված է մամուլի տեղեկագրում: Իմունային համակարգը երիտասարդության տարիներին ունակ է օրգանիզմը հաջողությամբ մաքրել նման բջիջներից, սակայն տարիքի հետ մաքրման արդյունավետությունը նվազում է, ինչը հանգեցնում է օրգանիզմում վնասված բջիջների կուտակման եւ մարդու մարմնում հյուսվածքների վիճակի վատթարացման:

Նյութը ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում