Ջան՜. Այսպես միայն արևելքում են մարդիք իրար դիմում. Անրի Վերնեյ

Ջան՜: Ինչ հիասքանչ բառ: Այսպես միայն արևելքում են մարդիք իրար դիմում: Մի՞թե ես կարող եմ Բերգմանին ասել “ջան”: Ցավոք ոչ: Կամ “Միտտերան ջան”, “Թեյլոր ջան”, “Բելմոնդո ջան”, “Կլաուդիա Ջան”: Իսկ այ Ազնավուրին կարող եմ՝ Շարլ ջաան…

Անրի Վերնեյ, իսկական անունը՝ Աշոտ Մալաքյան, ծնվել է 1920թվականի հոկտեմբերի 15 ին, Թուրքիայի Ռոդոստո վայրում: Անրիի կյանքի ճակատագիրը կրկնել է Արևմտյան Հայաստանի հարյուր հազարավոր հայերի ճակատագիրը՝ Օսմանական կայսրությունում հայերի եղեռնից հետո, 1924 թվականին, մալաքյանների ընտանիքը սկսզբում փախչում է Հունաստան, հետո հիմնավորվում Մարսելում, իսկ 1930 թվականից՝ ֆրանսիայի մայրաքաղաքում:

Սկզբից նա տարված էր գեղանկարչությամբ, հետո լրագրողությամբ և ռադիոյով: Էկուան-Պրովանսի ֆրանսիական լիցեյը վերջացնելուց հետո “Մարսելյեզ” թերթում հրատարակում է հայերի եղեռնին նվիրված հոդվածների շարք:

Կինոյում նրա դեբյուտը եղել է որպես բազում կարճամետրաժների ասիստենտ և բեմադրող: Առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը նկարահանել է 1951 թվականին Ֆերնանդելի օգնությամբ: Հետո “Արգելված պտուղը” (Le fruit defendu, 1952), “Հրուշակագործը Վալորգից” (Le boulanger de Valorgue, 1952), “Հասարակության №1 թշնամին” (1953), որում դերասանը հնարավորություն ստացավ ոչ միայն ուրախացնել, այլ նաև հուզել: Իսկ 1959 թվականին, նույն ֆերնանդելի հետ նա նկարահանեց “Ռազմագերին և կովը” (Cow And I) կատագերգությունը՝ գերությունից փախած ռազմագերու մասին, որը գյուղացու տեսքով կով էր քշում: Ֆիլմը վերջանում է նրանց հրաժեշտի էպիկական տեսարանով… Վերնեյը երբեք չի թաքցրել, հանդիսատեսին ուրախացնելու իր ցանկությունը: Նա հպարտանում է նրանով, որ իր ֆիլմերը դիտելու են գալիս միլլիոնավոր հանդիսատեսներ: Այդպիսի հաջողությունների թվին են պատկանում՝ “Աննշան մարդիք” (Des gens sans importance, 1955), “Պրեզիդենտը” (Le president, 1961) – երկուսն էլ Ժան Գաբենի մասնակցությամբ, ում հետագայում նկարահանում է ևս երկու գանգստերական ֆիլմերում՝ “Մեղեդի նկուղից” (Melodie En Sous-Sol, 1963) և “Սիցիլիական կլանը” (Le Clan Des Siciliens, 1969): Նա հաջող աշխատել է Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ, “Կապիկը ձմեռը” (1962), “Ուիկ-էնդը Զյուդկոտում” (Weekend A Zuydcoote, 1964), “Սարսափը քաղաքի” (Peur Sur La Ville, 1975), “100.000 դոլլարը արևի տակ”: Այս ռեժիսյորի մասնագիտական ունակությունները այնպիսին են, որ նրա ֆիլմերում նկարահանվել են այնպիսի արտասահմանյան աստղեր, ինչպիսիք են՝ Հենրի Ֆոնդան և Յուլ Բրինները “Օձը” (1973): Այդ նա էր, որ տվեց Միշել Սիմոնին, կոմիսար Մեգրեի լավագույն դերերից մեկը “Երեք տուզ” (1951): Ժան-Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ “Ժլատները” (1984) ֆիլմի անհաջողությունից հետո, մի քանի տարի չաշխատեց:

 

Նյութը ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում