
Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվեց ֆրանսահայ երգիծանկարիչ Ռընե Հովիվի «Վերադարձ դեպի Արարատ» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպիչները հնարավորին չափ փորձել էին ներկայացնել երգիծանկարչի ստեղծագործության ժամանակագրական և թեմատիկ ամբողջական պատկերը։ Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող նկարիչի ցուցահանդեսի առիթով Հայաստան էին եկել նաև ընտանիքի անդամները: Ինչպես նշում է tert.am կայքը Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող նկարիչը՝ Ռընե Հովիվը, 1960-ականներից մինչև իր մահը՝ 2005 թվական, համագործակցել է ֆրանսիական հեղինակավոր մի շարք թերթերի և ամսագրերի հետ, հրատարակել մեկ տասնյակից ավելի ալբոմներ և կոմիքսների գրքեր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք, որ ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 12-ը։
Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում