Սելին Դիոնը հանդես կգա Հանրապետության հրապարակում

Հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում կայանալիք խոշոր համերգային ծրագրում հանդես կգա նաև  Կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը: Ըստ «Արմենպրես»-ի պաշտոնական տեղեկության համերգը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում:

Լրատվականի հետ զրույցում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացվող համերգի պաշտոնական գործընկեր «Ռադիո Վան»-ի հաղորդավար Ժակը նշեց, որ, ինչպես արդեն հայտարարել  են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից,  ծրագրում հանդես կգան նաև այլ հայտնի աստղեր` Զազը, Անժելիկա Կիժոն և Մելոդի Գարդոնը: