Չապլինը՝Երևանում

Չարլի Չապլինի դուստրը` Վիկտորյա Թիերե–Չապլինն ու թոռնուհին` Աուրելիա Թիերե- Չապլինը, կայցելեն Հայաստան` ներկայացնելով իրենց համատեղ «Ղողանջ և պատրանք» ներկայացումը, որը կցուցադրվի  հոկտեմբերի 3-ին և 4-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում։

Հրավերը ստացել են Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանից։

«Վիկտորյա Թիերե–Չապլինն ու  Աուրելիա Թիերեն Հայաստանում պետք է լինեին դեռևս  մարտին: սակայ լեգենդար արտիսի ազգականները Երևանում կլինեն առաջիկա հոկտեմբեր մասին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հակոբ Ղազանչյանը։

Բեմադրության հեղինակը  Վիկտորյա Թիերե Չապլինն է, դերերում հանդես են գալիս Աուրելիա Թիերե Չապլինը, Ժեմ Մարտինեսը։

Ներկայացման համաշխարհային պրեմիերան կայացել է Իտալիայում՝ Սպոլետո փառատոնին 2018 թ․ հուլիսի 9-ին և 15-ին: Այս ներկայացումը Վիկտորյա Թիերե Չապլինի և Աուրելիա Թիերե Չապլինի նախորդ 2 համատեղ աշխատանքների  շարունակությունն է։

Ներկայացման մեջ Աուրելիան դառնում է կլեպտոման և գտնվում այն իրերի ազդեցության տակ, որոնք գողանում է՝ ենթարկվելով դրանց մանիպուլյացիային։ Անհավանական մեխանիզմները, երգիծական երաժշտական տուփերը և այլ անակնկալներ ներկայացման ժամանակ կընդգծեն նրա ուղին՝ դառնալով իր ճանապարհը։

Ներկայացնում ենք 1972 էվականի Օսկար մրցանակաբաշխությունից հատված՝ Չարլ Չապլինի մասնակցությամբ