Hubb Community Kitchen-ը մի վայր է, որտեղ կանայք ծիծաղում են, զրուցում են, արտասվում են և պատրաստում են միասին

37-ամյա Մեգան Մարքլը հետաքրքրվում էր արեևլյան խոհանոցով. բացի այդ սիրում է էքսպերիմենտներ անել տարատեսակ ուտեստների բաղադրատոմսերով:  Արքայազն Հարրիի  հետ ամսունանալուց հետո, այդպես էլ նրա  հետաքրքրություններն ու սովորույթները չփոխվեցին: Խոհանոցային բաղադրատոմսերի նրա հեղինակած գիրք կարևորագույն ձեռքբերումններից է: Բաղադրատոսմերի ժողովածուն կոչվում է  «Միասին» (Together): Այս մսսին տեղեկանում ենք Քենսինգթոնյան պալատի Instagram-ի էջից:

Hubb Community Kitchen-ը մի վայր է, որտեղ կանայք ծիծաղում են, զրուցում են, արտասվում են և պատրաստում են միասին: Այստեղ խոհանոցային առանձնահատկությունները միավորվում են մեկ հարկի տակ և մի հարթակ է ստեղծվում, որտեղ յուրաքանչյուր կին իրեն հարմարավետ է զգում: Պատրաստելու ընթացքն օգնում է միասին ապրել տխրության եւ ուրախության պահերը, – գրել է Մեգանը գրքի նախաբանում:

Գրքում ներառված են արեւելյան խոհանոցի 50 բաղադրատոմս: Գրքի վածառքից ստացված հասույթը սկզբնական շրջանում կտրամադրվի համայնքին:

Հատկանշական է, որ գրքի հրատարակումը Մեգան Մարքլի, որպես թագավորական ընտանիքի անդամ առաջին նախագիծն է:

Աղբյուրը՝ citylife.am