«Իմ անունն Արամ է». Լոս Անջելեսում տեղի կունենա Սարոյանի ցուցահանդեսը

Լոս Անջելեսում Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակի առիթով Կենտրոնական գրադարանը ներկայացնում է «Իմ անունն Արամ է» խորագրով ցուցահանդես, որը կգործի մինչև հոկտեմբերի 7-ը: Asbarez-ի հաղորդմամբ՝Սարոյանի չհրապարակված պիեսներից կբեմադրվեն սեպտեմբերի 15-ին: Ցուցահանդեսում կներկայացվի 45 նկար, ինչպես նաև մեծ դրամատուրգ, գրող և մարդասեր Վիլյամ Սարոյանի կյանքն ընդգծող մեջբերումներ, հայտնել է Լոս Անջելեսի հասարակական գրադարանի հետազոտական և հատուկ հավաքածուների բաժնի վարիչ Անի Բոյաջյանը:

Ցուցահանդեսը կեզրափակվի  ռեժիսոր Արամ Կույումջյանի «Վիլյամ Սարոյան. անտիպ պիեսների ներկայացում» նախագիծով: Բոյաջյանն այս առիթով ասել է, որ ուրախ է նոր սերնդին ներկայացնել Սարոյանին, որը ժամանակին համարվել է լավագույններից մեկը Հեմինգուեյի  և Ֆիցջերալդի հետ:

Image result for վիլյամ սարոյան հայաստանում 1978

Վ. Սարոյանը՝  Ամենայն Հայոց կաթողիկոսի  Վազգենառաջինի հետ

Image result for վիլյամ սարոյան հայաստանում 1978

Վ. Սարոյանը և  Հ. Մաթևոսյանը

Ինչպես հայտնում է աղբյուրը,  ցուցահանդեսում ընդգծված մեջբերումները վերցվել են Սարոյաեսում ներկայացված կլինեն Սարոյանի երկու լուսանկարներ, որոնք արվել են լուսանկարիչ Պողոս Պողոսյանի կողմից 1976 և 1978 թվականներին Սարոյանի՝ Հայաստան կատարած այցերի ժամանակ:նի՝ վեց տասնամյակի աշխատանքներից ու գրվածքներից: Նրա ամենահայտնի գործերի մի մասը կենտրոնացած է հայկական ծագման և սփյուռքի ինքնության վրա, ինչը հիմնավոր հարցեր է առաջ քաշում մարդկության ընդհանուր ցավի և աքսորի պարադոքսի մասին:

Թե՛ ցուցահանդեսի, թե՛ ներկայացման մուտքն ազատ է հանդիսատեսի համար, հաղորդում է :

 

 

Աղբյուը՝  citylife.am