Ալեքսեյ Չումակովը համերգային ծրագրով հանդես կգա Երևանում

Ռուս սիրված երգիչ, երաժիշտ Ալեքսեյ Չումակովը հոկտեմբերի 21-ին, ժամը 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով: Այս մասին հայտնում է  manehblog.com-ը: Ըստ աղբյուրի՝ Չումակովը Երևանում կներկայացնի իր «Небо в твоих глазах» ալբոմը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի Fashion New Year Awards 2018-ի արդյունքներով: Ծրագրում կներկայացվեն սիրված ու նոր ստեղծագործություններ:

Ինչպես արդեն հայտնի է Չումակովը բուլղարա-հայկական ծագմամբ ռուս երգիչ է, երաժիշտ, հաղորդավար, գրող, սցենարիստ, նկարիչ, ձայնային պրոդյուսեր։ Ծնվել է 1981 թ. Ուզբեկստանում։ Մայրը՝ Լիլիա Ավանեսովնան, հայ է, ծնունդով՝ Լեռնային Ղարաբաղից։ 2003 թվականին Չումակովը դարձել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» երաժշտական ռեալիթի շոուի առաջին շրջանի մրցանակակիր։ 2013 թվականին ճանաչվել է ռուսական Առաջին ալիքի «Один в один!» հեռուստաշոուի առաջին շրջանի հաղթող։

 

Աղբյուրը՝ citylife.am