
Ամառային տաք ու արևոտ տեսահոլովակ են ներկայացրել Անդոն, Ռաֆոն և Սպիտակցի Հայկոն։ Մենք կապ հաստատեցինք դերասանների հետ, և որոշ մանրամասներ պարզեցինք նոր հիթ դարձող երգի մասին։
Citylife.am- Ինչպե՞ս ստեղծվեց այս երգն ու տեսահոլովակի նման ընտրությունը։
Անդո- Իրականում այս երգը նախատեսված է եղել վաղուց: Այն <<Դպուտատի շոու>>-ի երգերից է, որն իր վերջնական տեսքը կունենա 10-ը երգով և լինելու է շոու ներկայացում: Այնպես որ այս երգի հետ կապված շարունակություն լինելու է: Հետագայում փորձելու ենք այնպես անել, ու հայ երգիչներից շատերը մասնակցություն ունենան մեր երգերում:
Ռաֆո– Հայկոյի հետ պայմանավորվածությունը եղել է վաղուց։ Որոշեցինք ամառային տեսահոլովակ նկարահանել, առանց որևէ հետին մտքի և քաղաքականության։ Այս ընթացքում այնքան քաղաքականացվեց ամեն ինչ, որ որոշեցինք այլևս նմանատիպ բաներ չանել։
Citylife.am- Ինչո՞վ կառանձնացնեք Ձեր այս տեսահոլովակը նախորդից, հաշվի առնելով այն, որ դուք երկուսդ էլ նույն կերպարով էիք հանդես գալիս։
Ռաֆո- Կերպարային առումով ամբողջը մտածված է եղել։ Այս տեսահոլավակը նախորդից տարբերվում է հիմնականում իր ասելիքով։ Քանի որ ծրագիրը կոչվում է <<Դեպուտատի շոու>>, ապա մենք կերպարները պետք է պահպանեինք՝ մարմանավորելով Թուփակին և Սնոպ Դոգին։
Անդո– Երգերի տարբերությունն այն է, որ նախորդը քաղաքական էր, իսկ սա ավելի ամառային է։
Citylife.am- Ըստ Ձեզ այս տեսահոլոավակը կունենա՞ այնքան դիտողականությունը, ինչպիսին Հայկոյի երգերն են։
Ռաֆո- Շատերը նման մեկնաբանություններ գրեցին, որ Հայկոյի հետ ենք դուետով հանդես եկել, որպեսզի դիտողականություն ունենանք, բայց հավատացեք դա մեզ այնքան քիչ է հետաքրքրում։ Մենք գործն անում ենք անկեղծ, ազնիվ, առանց հետին մտքի։ Մենք ունենք մեր հետևորդները, մեզ կամ սիրում են, կամ ոչ։
Citylife.am- Առաջիկայու՞մ ինչ նորություններ է սպասվում։
Անդո– Հաջորդները նախատեսված են կրկին լինել հետաքրքիր մտքերով, սակայն գաղտնիքները չեմ ուզում բացել: <<Դեպուտատի շոու>>-ն հումորային ծրագիր է, որն ունենալու է մեծ շուո ծրագիր և ներկայացում:
Ռաֆո– Առաջիկայում սպասվում է նոր երգեր, նոր աստղերի հետ, և դրանք կլինեն ավելի հումորային, սակայն փակագծերը շատ չեմ ուզում բացել։
Հարցազրույց՝ Հասմիկ Գասպարյան/Citylife.am/