Սիրո առաջարկություն՝ Համազգային թատրոնում

Երեկ Համազգային թատրոնում մենք ականտես եղանք մի գեղեցիկ երևույթի: Աբելյան արվեստի դպրոցի աշակերտներից մեկը պատրաստել էր անակնկալ՝ սիրած էակի համար։ Մենք զրուցեցինք նրանց հետ, քանի որ նման երևույթին չանդրադառնալ, այլն էլ այդպիսի պայմաններում անհնար էր։ Արեքո և Նիկ զույգը ծանոթացել է հենց Աբելյան արվեստի դպրոցում։ Մեզ հետ զրույցում Արեքոն նշեց, որ սկզբում չէր պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում, երբ միացավ երաժշտությունը նա կարծում էր, թե սա էլ հերթական բեմադրություն է և Նիկը կրկին խաղ է խաղում։ Սակայն երբ գիտակցեց հասկացավ, որ շատ երջանիկ է։ Նիկի խոսքերով էլ միտքը շատ հապճեպ է ծնվել։ Ամեն ինչ շատ արագ է ստացվել, նա շնորհակալ էր Աբել Աբելյանին, ընկեր Մաշային և խմբի բոլոր երեխաներին, ովքեր օգնեցին նրան, որ անակնկալն իրականություն դառնա։

Աբելյան արվեստի դպրոցում սովորում են, ստանում գիտելիքներ, այդ գիտելիքները ի ցույց դնում հանրությանը, և հպարտության առիթ տալիս թե՛ ուսուցիչներին, թե՛ իրենց։ Աբելյան արվեստի դպրոցը միավորելով բոլորին, դառնում է տանիք, որտեղ բոլորը մի ընտանիք են, սակայն այս ամենից զատ՝ այստեղ նաև սիրահարվում են։

 

Նյութը՝ /Citylife.am/

Օպերատոր՝ Սամվել Մարգարյան /Citylife.am/