Հուլիսի 17-ը Աբելյան արվեստի դպրոցի բարձրագույն դերասանական բաժնի աշակերտների համար տպավորվեց ևս մեկ կարևոր ներկայացմամբ։ Համազգային թատրոնի բեմում կրկին նրանք էին։ Նրանք ներկայացրին
“Կամակոր կանանց սանձահարումը” ՝ Ժ.Բ.Մոլիերի,Վ.Շեքսպիրի,է.դե Ֆիլիպպոյի պիեսների մոտիվներով։ Այս անգամ մենք զրուցեցինք հենց աշակերտների հետ և նրանք մեզ հետ զրույցում կիսվեցին իրենց խաղի տպավորություններով։ Բոլորն էլ իրենց խոսքում նշեցին, որ այս ոլորտում են իրենց տեսնում, և միանշանակ շարունակելու են այս ճանապարհը: Ոմանք վստահ շեշտեցին, որ Աբելյան արվեստի դպրոցում սովորելով կարող են դառնալ դերասան, և որ ամեն մեկին տրված չէ այն հնարավորությունը, երբ երկու տարվա ընթացքում կարող են երեք անգամ խաղալ մեծ բեմում և իրենց մաքսիմալով ներկայանալ հանդիսատեսին: Մենք տեղեկացանք նաև, որ աշակերտներից մեկը օրեր հետո զորակոչվելու է բանակ, և այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում նա իրեն բանակից հետ, ի՞նչ կփոխվի նրա մեջ նա պատասխանեց, որ չի կարող ասել, թե ինչ կլինի այդ երկու տարվա ընթացքում, բայց վստահ է որ շարունակելու է այս ուղին և Աբելյան արվեստի դպրոցի հետ իր կապը:
Դե այսքանից հետո մեզ մնում է միայն հաջողություն մաղթել բոլոր աշակերտներին: Օրվա կարևոր ակնթարթները մեր ֆոտոշարքում։
Նյութը՝ /Citylife.am/
Լուսանկարները՝ Սամվել Մարգարյան /Citylife.am/