Գյումրեցի լինելն ինքնին առավելություն է. Արսեն Սաղաթելյան

Citylifre.am- ի զրուցակիցն է Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դերասան՝ Արսեն Սաղաթելյանը:

Citylife.am- Արսե՛ն, թատրոնի դերասան լինելով հանդերձ, ի՞նչ կփոխեիք մեր այսօրվա թատրոնների մեջ:

Արսեն- Եթե խոսքը կոնկրետ Գյումրու դրամատիկական թատրոնին է վերաբերվում, ապա բացարձակ ոչինչ չէի փոխի, իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի մնացած թատրոններին, ես չեմ կարող ոչիչ փոխել, պարզապես կցանկանայի ավելի ժամանակակից մտածեին, ավելի դինամիկ աշխատեին, ուշադրություն դարձնեին այն գործերին, որոնք այսօր բեմադրվում են թատրոններում: Իսկ եթե ավելի ակեղծ՝ թատրոններ կան, որոնք պարզապես կարելի է փակել:

Citylife.am- Դուք կո՞ղմ եք նրան, որ դերասանը պետք է պարտադիր ունենա բարձրագույն կրթություն:

Արսեն– Պարտադիր բարձրագույն կրթությունը հարաբերական է: Ամեն դեպքում դերասանը ի ծնե պետք է լինի շնորհալի, պետք է լինի օշտված: Սակայն իմ խոսքին կարող եմ հակասել, որ կան մասնագիտական նրբություններ, որ միայն տվյալ համալսարանը կարող է տալ: Պարտադիր չէ բարձրագույն կրթությունը, բայց ցանկալի է:

Citylife.am- Այսինքն կարո՞ղ ենք եզրակացնել, որ դերասան ոչ թե դառնում, այլ ծնվում են:

Արսեն- Իհարկե, միանշանակ:
Citylife.am- Ձեզ չենք տեսնում ֆիլմերում, ի՞նչն է պատճառը:

Արսեն– Երկար տարիներ առաջ, երբ նոր էի ավարտել համալսարանը, նկարահանվել եմ սերիալում, բայց հետո հասկացա, որ չարժե սերիալներում նկարվել, ինչ-ինչ պատճառներով: Գեղարվեստական ֆիլմերում ժամանակ առ ժամանակ նկարահանվել եմ, դրանք եղել են այնպիսի ֆիլմեր, որոնք ցուցադրվել են տարբեր փառատոններում, Հայաստանից դուրս, որտեղ հայ համայքներ կան:

Citylife.am- Դուք բնիկ Գյումրեցի եք, ո՞րն է Գյումրեցի լինելու առավելությունը:

Արսեն– Գյումրեցի լինելն ինքնին առավելություն է: Մեր երկրում Գյումրեցի լինելը պատիվ է, և միևնույն ժամանակ պատասխանատվություն, որովհետև ցանկացած վայրում, երբ իմանում են Գյումրեցի ես, այլ վերաբերմունք են ցուցաբերում՝ լավ իմաստով: Գյումրեցի պիտի լինես, որպեսզի ունենաս Գյումրեցու տաղանդն ու շնորքը:

Citylife.am- Եվ վերջում Գյումրեցուն հատուկ հումորով եկեք ավարտենք մեր հարցազրույցը:

Արսեն– Ես ինձ ճիշտն ասած համարում եմ Գյումրեցի, հպարտ եմ ու շատ ուրախ, բայց եթե անկեղծ հումորն ինձ մոտ լավ չզարգացավ: Ամեն դեպում փորձեմ անեկդոտ պատմել:
Ընկերը կտեսնի, օր իր ընկերը բժշկի մոտից կհելնե, կսե բժիշկն ասավ վեց ամիս կռնաս ապրիս, ընկերը կսե ինչի ես տխրե, մյուսն էլ թե՝ ըսավ վեց ամիս ժամանակ ունիս, է հա կսե դուխդ ինչի ես քցե, աչքդ թարթիս կթռնե:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան/Citylife.am/