Հուլիսի 13-ին Երևան մոլում տեղի ունեցավ Արամ MP3-ի մենահամերգն ու տեսահոլովակի պրեմիերան։ Չնայած շոքին՝ հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում։ Սկզբում Արամը կատարեց իր երգացանկից որոշ երգեր, այնուհետև դիտեցինք նոր տեսահոլովակը։ Ինչպես նշեց Արամը, տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է, խոսքերի հեղինակը՝ Ֆելիքս խաչատրյանը և Ավետ Բարսեղյանն են, գործիքավորումը կատարել է Լազարոն։ Տեսահոլովակի ողջ ընթացքը նկարահանվել է Ենոքավան գյուղում, որտեղ նկարահանվել են տեղի բնակիչները։ Եգը ռիթմիկ է, իսկական պարային ու ամառային։ Հանդիպման վերջում ավանդույթը չխաղտելով Արամը երկրպագուների հետ լուսանկարվեց՝ սելֆի տարբերակով։ Օրվա գեղեցիկ ակնթարթները մեր լուսանկարներում։
Նյութը՝ /Citylife.am/
Լուսանկարները՝ Քրիստինա Միասարյան /Citylife.am/