Այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է: Քաղցր տոնն արդեն 23 տարի է նշվում է: Շոկոլադի օրն անվանում են նաև քաղցրասերների մասնագիտական տոն: Այն ծնունդ է առել Ֆրանսիայում` 1995 թվականին: Կակաոյի առաջին պտուղները փորձել են Կենտրոնական և Հարավային Ամերիկայի հնդկացիները: Մայա ցեղերը պաշտել են կակաոյի Աստծուն և շոկոլադ էին ըմպում ծիսակատարությունների ընթացքում: Ացտեկները շոկոլադն աստվածների ուտելիք էին անվանում: Լեգենդի համաձայն` շոկոլադի հեղինակը Կեցալկոատլ աստվածն է, ով հայտնաբերելով կակաոյի պտուղներն իր այգում` աղացել է դրանք և խառնել ջրի հետ: Թանկարժեք շոկոլադը ժամանակին միայն մեծահարուստներին է հասու եղել` նախատեսված ընտրյալների համար, իսկ արդեն 20-րդ դարում “սև ոսկին” “գրավել” է ամբողջ աշխարհի կողմից: Շոկոլադասեր են նաև հայերը: Իզուր չէ, որ 2010 թվականին “Գրանդ Քենդի”-ն չորս օրում 4 տոննա 410 կիլոգրամ կշռով շոկոլադե սալիկ պատրաստեց ու համաշխարհային ռեկորդ սահմանեց “Ամենամեծ շոկոլադե սալիկը” անվանակարգում: Ընկերության ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Սա առաջին արդյունաբերական ռեկորդն է Հայաստանում: Ռեկորդակիր շոկոլադե սալիկը պատրաստվել է Գանայի հանրապետությունից ներմուծված կակաո հատիկավորի հումքից, նույն տեխնոլոգիայով, որով պատրաստվում է 70 տոկոսանոց դառը շոկոլադե սալիկը: Նման ռեկորդ նախկինում սահմանվել է 2007 թվականին Իտալիայում, այն 830 կգ-ով մեր շոկոլադե սալիկից թեթեւ է եղել: Սիրելի շոկոլադասերնե՛ր, ակտիվացրեք երջանկության ձեր հորմոնները:
Նյութը՝ /Citylife.am/