2018-թվականի զորակոչն արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկվել է: Եթե որոշ ժամանակ առաջ հայ երիտասարդներն ասում էին, թե չեն ծառայելու, ապա հիմա՝ նոր Հայաստանի համար ասում են՝ արժե՛ ծառայել: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ևս զորակոչվում է բանակ: Լրատվամիջոցների հետ զրույցում նա նշել է, որ ինքնակամ մեկնելու է Ղարաբաղ, սակայն կոնկրետ որ զորմաս, դեռ չի կարող ասել: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանյան պաշտոնյայի որդին մեկնում է բանակ, և դրա մասին խոսում են բոլոր լրատվամիջոցները: Մենք բարի ծառայություն ենք մաղթում Աշոտին և բոլոր զորակոչիկներին, մաղթելով՝ խաղաղ և անփորձանք ծառայություն:
Նյութը՝ /Citylife.am/