Համբույրի համաշխարհային օր

Այսօր՝ հուլիսի 6-ին աշխարհը տոնում է համբույրի միջազգային օրը:Տոն, որը մի քանի տարիների ընթացքում կարողացել է հանրության կողմից դառնալ սպասված և սիրված:Համբույրը ունի մի շարք դրական հատկանիշներ, այն օրգանիզմում առաջացնում է երջանկության հորմոն: Համբույրի շնորհիվ պակասում են կնճիռները: Այս տոնը առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում:Հին Հռոմում որպես ողջույնի նշան համբուրում էին ոչ միայն ընկերներին և մտերիմ բարեկամներին, այլ նաև անցորդներին ու վաճառականներին: Իսկ ահա Եգիպտոսում այդ նույն ժամանակ մարդիկ ոչինչ չգիտեին համբույրի մասին: 558614c00ea4ca8ca1e6c1524b9a76d1Այսօր մարդիկ` ծանոթ, թե անծանոթ, համբուրում են միմյանց, գրկախառնվում և կիսում իրենց էմոցիաներն ու հույզերը: Շատերի կարծիքով մարդիկ այսքան տարի շարունակում են համբուրել իրար, որովհետև այն չի դադարում մնալ զգացմունքների ամենապարզ և ամենահաճելի արտահայտումը:Մարդիկ սկսել են համբուրվել դեռ մեր թվարկությունից 3000 տարի առաջ:Պատմության մեջ ժամանակի առումով ռեկորդ է համարվում Չիկագոյից մի զույգի համբույր, որը տևել է 17 օր, 10 ժամ, 30 րոպե: Հաղթողները ամեն ժամ անում էին 5 րոպե ընդմիջում և օրվա ընթացքում 2 ժամ ստանում սնվելու և հանգստանալու համար: Ջրի տակ համբուրվելու ռեկորդ համարվել է Տոկիոյի զույգի 2 րոպե 18 վայրկյան տևած համբույրը: Մեկ այլ ռեկորդ է սահմանել անգլիացի մի տղամարդ, որը 8 ժամում համբուրել է 4444 կնոջ: Չգիտես ինչու մենք միշտ սպասում ենք որև տոնի,որպեսզի իրար գրկենք,համբուրենք և ասենք որ սիրում ենք…Մի սպասեք որևէ առիթի,այդ առիթը դուք ստեղծեք:Ձեր ամեն որը տոն դարձրեք, և հավատացեք ամենամեծ տոնը այն է,որ դուք կաք,ապռում եք և առողջ եք: Սիրեք և եղեք սիրված:
dddfdfddfgd
Նյութը՝ /Citylife.am/