Մտադրվել էի այս տարի չգնալ Հայաստանից դուրս, սակայն ինչպես հասկանում եմ չի ստացվելու. Հասմիկ Խոջյան

<<Խորհուրդ են տալիս աստղերը>> խորագում իր ամառային հանգստից է խոսել դերասանուհի Հասմիկ Խոջյանը:

Citylife.am- Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր հանգիստը։

Հասմիկ- Հանգստի միջոցներն անշուշտ տարբեր են նաև ինձ համար: Տարվա ընթացքում կարող եմ հանգստանալ օրվա մեջ ժամանակ տրամադրելով ընթերցանությանը, կամ ընկերներիս, զբոսնելով Երևանի փողոցներով, կամ շանս հետ խաղալով, սակայն երկարատև հանգստի լավագույն տարբերակը ինձ համար, թերևս, ճանապարհորդությունն է: Նոր երկրներ, նոր քաղաքներ ու մշակույթներ բացահայտելուց ավելի լիարժեք հանգիստ դեռևս չեմ ունեցել: Իսկ եթե քաղաքային հանգստին գումարվում է նաև ծովայինը՝ դրախտային է լինում: Այս տեսակ հանգիստը ոչ միայն ազատում է մարդուն իր առօրյայից ու տեղափոխում այլ աշխարհ, այլև հնարավորություն է տալիս հագեցնել ներաշխարհը այնչափ, որքան անհրաժեշտ է մի ամբողջ աշխատանքային տարի ուժերի առավելագույն չափով նվիրվել աշխատանքին, որ բնագավառում էլ այն լինի:

Citylife.am- Այս տարի որտե՞ղ եք անցկացնելու Ձեր ամառային հանգիստը։

Հասմիկ- Ամեն տարի, մինչ արձակուրդ, ամիսներ առաջ նախապես ծրագրած եմ լինում, թե ուր եմ գնալու, սակայն այս տարին բացառություն է: Մտադրվել էի այս տարի չգնալ Հայաստանից դուրս, սակայն ինչպես հասկանում եմ չի ստացվելու: Մեկ-երկու օրում պլանավորած հանգիստս լինելու է Հնդկական օվկիանոսի ափին(մանրամասների մասին՝ ավելի ուշ):

Citylife.am- Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց՝ հանգիստը ճիշտ և լիարժեք անցկացնելու համար։

Հասմիկ- Լիարժեք հանգիստը կախված է անհատի նախասիրություններից: Յուրաքանչյուր մարդ ինքն իր համար, մինիմալ պայմաններով, կարող է կազմակերպել տարվա ամենահետքրքիր ու ամենատպավորիչ հանգիստը, պարզապես պետք է ունենալ դրական տրամադրվածություն և միշտ ժպտալ:
Հարցազրույցը՝ Կարինե Հովհաննիսյան /Citylife.am/