Ամենակարևորն է հանգիստ թողնել նյարդերը և վայելել ամառը. Իննա Խոջամիրյան

<<Խորհուրդ են տալիս աստղերը>> խորագում իր ամառային հանգստից է խոսել դերասանուհի Իննա Խոջամիրյանը:

Citylife.am- Իննա՛, ինչպե՞ս եք անցկացնում Ձեր հանգիստը։

Իննա- Ակտիվ հանգստի կողմնակից եմ։ Սիրում եմ այցելել ակտիվ և ճանաչողական երկրներ, տեսնել, բացահայտել, ման գալ, քչփորել և այլն:

Citylife.am- Այս տարի որտե՞ղ եք անցկացնելու Ձեր ամառային հանգիստը։

Իննա- Դեռևս չեմ ցանկանում շեշտել, թե որտեղ եմ հանգստանալու։ Երկու երկրի այցելման տարբերակ ունեմ։ Հիմա զբաղված եմ կոնկրետացնելով ամենը և փաստաթղթային հարցերով։

Citylife.am- Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց՝ հանգիստը ճիշտ և լիարժեք անցկացնելու համար։

Իննա- Թուլացնել նյարդերը ամենակարևորը։ Եթե նույնիսկ Ալյասկայում եք հանգստանում կամ որևէ այլ երկրում, սակայն ինչ որ հարցեր տեղիք են տալիս մտածելու, ապա հանգիստը լիարժեք չի կարող կազմակերպվել։ Այնպես որ, եթե ինչ որ գործեր ավարտին չեք հասցրել կամ կիսատ եք թողել հանգստի մեկնելու կարիք չկա, որովհետև չեք հանգստանա։ Դեռևս ամենակարևորն է հանգիստ թողնել նյարդերը և վայելել ամառը։

Հարցազրույցը՝ Կարինե Հովհաննիսյան /Citylife.am/