Շատ պարտավորեցնող է առաջարկը, քանի որ միջազգային այս մրցույթում ներկայացնում ենք Հայաստանը. Գեղամ Շերոյան

«Славянский Базар 2018»-ի մեր պատվիրակի հագուստի մոդելավորող Գեղամ Շերոյանն այսօր Citylife.am-ին պարզաբանեց համագործակցության առաջարկի մասին, և այն հարցին, թե ի՞նչ է նա ակնկալում մեր ներկայացուցչի՝ Վալոդյա Աթանեսյանի ելույթից, և արդյո՞ք մեր երկիրը կլինի հաղթող, նա պատասխանեց։
<<Առաջարկը ստացել եմ շատ պատահական ՀՀ արտիստ Մհեր Արմենիա-ից և Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանից։ Շատ պարտավորեցնող է առաջարկը, քանի որ միջազգային այս մրցույթում ներկայացնում ենք Հայաստանը, ինչը պետք է արվի հավուր պատշաճի։ Կատարող արտիստի համար ներկայացնում եմ երեք տարբեր հագուստներ, Մհերի համար երկու հագուստ։ Առաջին անգամ եմ աշխատում այս թիմի հետ, կարծում եմ ամեն բան գեղեցիկ և էսթետիկ է հուսով եմ այս համագործակցությունը հաջողություն կբերի մեր մասնակցին և մրցույթում որպես հաղթող մասնակից երգիչ և երկիր՝ կծածանվի մեր հայոց եռագույնը, ինչը ըստ իս ամենակարևորագույներից է։ Ասեմ որ թիմը շատ պատրաստված է և դուխով։ Աշխատում են պրոֆեսիոնալ, ինչը վկայում է այն, որ հաղթանակի հնարավորությունը էլ ավելի է մեծանում, իսկ ինչ վերաբերվում է կատարող երգչին՝ երեք երգերն էլ շատ գեղեցիկ և զիլ է կատարում։ Վալոդիային և ամբողջ թիմին մաղթում եմ փայլուն կատարում, համոզված լինելով, որ Հայաստանի անունը կհնչի որպես հաղթող երկիր>> ։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/