Այս տարի հանգիստ որպես այդպիսին չի նախատեսվում. Լիա Զախարյան

<<Խորհուրդ են տալիս աստղերը>> խորագում իր ամառային հանգստից է խոսել դերասանուհի Լիա Զախարյանը:

Citylife.am- Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր հանգիստը։

Լիա– Նշեմ որ այս ամռանը հանգիստ չեմ ունենալու, քանի որ երեկ եմ ավարտել <<Էլենի օրագրի>> նկարահանումները, բայց <<OUTDANCE>>-ի նկարահանումները դեռ շարունակվում են։ Այս տարի հանգիստ որպես այդպիսին չի նախատեսվում։

Citylife.am- Եթե գտնեք որոշակի ժամանակ, այս տարի որտե՞ղ կանցկացնեք ամառային հանգիստը։

Լիա– Քաղաքից դուրս, որևէ հեքիաթային վայրում։

Citylife.am- Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց՝ հանգիստը ճիշտ և լիարժեք անցկացնելու համար։

Լիա– Յուրաքանչյուր մարդ ունի տարբեր նախասիրություններ, մարդիկ կան, որ սիրում են ավելի հանգիստ վայրեր, որտեղ կլինի բնություն, կլսվի քամու և տերևների ձայնը։ Նման մարդիկ կարող են իրենց հանգիստն անցկացնել հենց Հայաստանում, իսկ այն մարդիկ, ովքեր ճանապարհորդել շատ են սիրում են կարող են գնալ ակտիվ երկրներ, ակտիվ ժամանցի վայրեր, ծովափ և այլն։
Հարցազրույցը՝ Կարինե Հովհաննիսյան /Citylife.am/