
<<Խորհուրդ են տալիս աստղերը>> խորագրում մեր հաջորդ հյուրը դերասանուհի Անուշկա Մարգարյանն է։ Այն հարցերին, թե ինչպե՞ս է նա անցկանցնում ամառային հանգիստը, և ի՞նչ խորհուրդ կտա մեր ընթերցողներին Անուշկան շատ հակիրճ և հստակ պատասխանեց։
<<Շատ ասելու բան չունեմ, դեռ իմ առօրյա հարցերով եմ զբաղվում, չգիտեմ ինչպես եմ անցկացնելու ոչինչ պլանավորել չեմ սիրում։ Խորհուրդ կտամ լսել իրենց սրտին, այլ ոչ թե մարդկանց ինչ-որ բան ցույց տալու համար գնալ ավելի թանկարժեք վայրեր։ Գուցե մեկի համար հաճելի է հանգիստն անցկացնել որևէ անտառում խարույկի մոտ։ Այնպես որ թող իրենք լսեն միայն իրենց։ Երբեմն սեփական անձի հետ խորհրդակցելը լավ արդյունք է տալիս>> ։
Հարցազրույցը՝ Մոնիկա Անդրեասյան \Citylife.am\