Սիրում եմ հանգիստս անցկացնել ծովափին՝ իր բոլոր էքստրեմալ հանգստի տարբերակներով. Վանուշ Շահինյան

Ամառային հանգստի մեկնարկն արդեն տրված է: Ոմանք ցանկանում են իրենց հագիստն անցկացնել ընտանեկան միջավայրում, ոմանք երկիրից դուրս, իսկ թե ինչպե՞ս են ցանկանում իրենց հանգիստն անցկացնել հայ աստղերը կպարզի Citlife.am-ը: <<Խորհուրդ են տալիս աստղերը >> խորագրում մեր առաջին հյուրն է դերասան Վանուշ Շահինյանը:

Citylife.am- Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր հանգիստը։
 
Վանուշ- Ընդհանրապես սիրում եմ և՛ ակտիվ, և՛ պասիվ հանգիստը կախված է, թե այդ պահին ինչպիսի վայրում եմ գտնվում ։ Շատ եմ սիրում երկրից երկիր շրջագայել, տեսնել իրնեց պատմական հուշարձանները, շենքները անգամ կարող եմ անվերջ պտտվել տվյալ քաղաքում՝ չնայելով , որ առավոտից քայլում եմ և ոտքերս արդեն չեն ներում։ Շատ եմ սիրում հանգիստս անցկացնել ծովափին՝ իր բոլոր էքստրեմալ հանգստի տարբերակներով։
 
Citylife.am- Այս տարի որտե՞ղ եք անցկացնելու ամառային հանգիստը։
 
Վանուշ- Այս տարի արդեն հասցրել եմ լինել երկու երկրում ՝ Բելարուսիայում և Ֆրանսիայում, իսկ այժմ գտնվում եմ բուռն աշխատանքային պրոցեսում և ավարտելուց հոտո կարծում եմ ընտանիքով ինչ-որ երկիր գնալու գաղափարը լավագույնն է այս դեպքում։
Citylife.am- Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց՝ հանգիստը ճիշտ և լիարժեք անցկացնելու համար։
 
Վանուշ-  Մարդիկ տարբեր են և ունեն տարբեր նախասիրություններ։ Կարծում եմ ամեն մարդ ինքն է ընտրում որտեղ կարող է անցկացնել իր հանգիստը։ Կարծում եմ մարդիկ լինելով իրենց ընտանիքի կամ ընկերների հետ, կարող են նաև իրենց հանգիստը անցկացնել Հայաստանում։ Երկրից դուրս կարելի է վարել մի փոքր այլ հանգիստ։ Ես ինքս սերֆինգի սիրահար եմ սակայն Հայաստանում անհնար է զբաղվել սերֆինգով, քանի որ չունենք բարձր ալիքներ։

Հարցազրույցը՝ Մոնիկա Անդրեասյան /Citylife.am/