Հեղափոխություններից թող միշտ գեղեցիկը ծնվի. Համլետ Առաքելյան

Citylife.am-ը այսուհետ հանդես կգա նոր ձևաչափով՝ <<Բառախաղ>>, որի միջոցով կբացահայտենք հանրային մարդկանց մտածելակերպն ու տվյալ բառի շուրջ իրենց դիրքորոշումը։ Մեր առաջին հյուրն է Համլետ Առաքելյանը։

Կյանք
Երբ սիրում ես կյանքը, կյանքն էլ քեզ է սիրում: Ես կենսամոլ եմ, սիրում եմ կյանքն իր բոլոր դրսևորումներով, բայց ավելի շատ սիրում եմ կյանքի իմ ճանապարհը:

Երազանք
Երազում եմ մի օր արվեստի սեփական դպրոց ունենալ, որտեղ երեխաները կկրթվեն ու ինքնաարտահայտման միջոցով կկերտեն իրենց լավագույն ԵՍ-ը:

Ընկերներ…
Իմ ընկերներն ինձ օգնում են ապրել, ես նրանց ու ընտանիքիս համար եմ ապրում: Մարդու համար եմ ապրում, իսկ մարդկային հարաբերությունների ամենագեղեցիկ ձևերից մեկն ընկերությունն է:

Հանգիստ
Հանգստանում եմ ընթերցելով: Բացում եմ գիրքը, և ես այլ աշխարհում եմ՝ իմ աշխարհում:

Մենակություն
Մենք միշտ ենք մենակ: Բայց այդ մենակությունը կիսելի է: Այն հնարավոր է կիսել
սիրելի մարդկանց հետ:

Հեղափոխություն
Հեղափոխություններից թող միշտ գեղեցիկը ծնվի։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան \Citylife.am\