<<Մոցարտ>> կարաոկե ակումբում հնարավորությունների սահմանափակում չկա.Աստղիկ Մանգրչյան

Բացահայտում ենք <<Մոցարտ>> կարաոկե ակումբը, մեր զրուցակիցն է <<Մոցարտ>> կարաոկե ակումբի մենեջերուհի՝ Աստղիկ Մանգրչյանը։

Citylife.am- Ինչպե՞ս ստեղծվեց <<Մոցարտ>> ակումբը։

Աստղիկ– Մոցարտ կարաոկե ակումբը ստեղծվել է 2010 թվականին։ Մեր ակումբի ղեկավարությունը ուսումնասիրել է հանրության պահանջարկը կարաոկե ակումբների շրջանակներում և հանգել այն եզրակացության, որ հարկավոր է հենց <<Մոցարտ>> կարաոկե ակումբը իր ոճային առանձնահատկություններով։ Արդեն 8 տարի է ինչ գործում է ակումբը և անընդմեջ թարմացնում է իր աշխատանքային մոտեցումները և ամեն կերպ փորձում գոհացնել իր հաճախորդներին ավելի ժամանակակից լուծումներով:

Citylife.am- Գրեթե բոլոր ակումբները ճաշացանկում մի քանի ուտեստ ունեն, ինչո՞վ է առանձնանում ձեր ակումբի ճաշացանկը:

Աստղիկ– Իմ կարծիքով առաջնային հարցը վերահսկողությունն է ամեն օր և ամեն վարկյան մեր ղեկավարության կողմից։ Վերահսկվում են բոլոր ուտեստների պատրաստման ընթացքը և ավարտը մինչ հյուրին մատուցելը։ Ինչպես նաև վերահսկվում է ակումբ ներմուծվող ամբողջ ապրանքատեսականու որակը և ժամկետը։ Այս ամենին նաև գումարվում է մեր հմուտ խոհարարների մասնագիտական ունակությունները և յուրաքանչյուր բան մեզ մոտ պատրաստվում է առանձնահատուկ մոտեցումով, անպայման ավելացնում ենք երջանկության, ուրախության, սիրո համեմունքները։

Citylife.am- Հաճախ ե՞ք միջոցառումներ կամ անակնկալներ կազմակերպում հաճախորդների համար։

Աատղիկ-Ինչ վերաբերվում է միջոցառումներին, գրեթե ամեն օր մեզ մոտ կայանում են ծննդյան տարեդարձեր և այլ միջոցառումներ։ Տվյալ միջոցառումների համար ակումբը ձևավորել է հատուկ մոտեցում թե ՛անակնկալ շոու ծրագրերի, թե՛ զեղչային համակարգի հետ կապված։ Առհասարակ շոու ծրագրերը մեզ մոտ լինում են անակնկալների տեսքով։ Կազմակերպվում են ճանաչված երգիչ երգչուհիների, պարային խմբերի, ակրոբատների, աճպարարների և պրոֆեսիոնալ հանդիսավարների մասնակցությամբ։ Կարող եմ հավաստիացնել, որ իմ աշխատանքի ընթացքում, որը արդեն 3 տարի է, չի գրանցվել դեպք, որ մեր հաճախորդները հեռանան առանց բարձր տրամադրության և երախտագիտության։

Citylife.am- Որքանո՞վ է Ձեր ակումբը հետաքրքիր այցելուններին:

Աստղիկ– Հետևելով, թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ հենց <<Մոցարտ>> կարաոկե ակումբում թողած արձագանքներին կարող ենք ասել, որ մեր հյուրերը միշտ դրական լիցքերով են հեռանում մեզ մոտից և շատ հաճախ վերադանում նորից լիցքեր ստանալու։ Հետևաբար հետաքրքրությունը բարձր է։ Դա իմ անձնական կարծիքն է։

Citylife.am- Ինչո՞վ է ձեր ակումբը տարբերվում բարերից և սրճարաններից:

Աատղիկ– <<Մոցարտ>> կարաոկե ակումբում հնարավորությունների սահմանափակում չկա, մեզ մոտ յուրաքանչյուր ոք կարող է իրեն զգալ աստղ, երգել, պարել միեևնույն ժամանակ համտեսել շատ համեղ ուտեստներ։ Մենք աշխատում ենք շուրջօրյա և անվտանգությունը հսկվում է 24 ժամ։ Տարիքային սահմանափակումներ չունենք և կարողանում ենք գոհացնել ինչպես խստապահանջ տարիքով մեծ, այնպես էլ մեր շատ փոքրիկ հյուրերին։

Citylife.am- Առաջիկայում ի՞նչ հետաքրքիր անակնկալեր կամ նորություններ են սպասվում։

Աատղիկ– Նշեմ որ բոլորովին վերջերս թարմացվել է մեր ճաշացանկը, ավելացվել են նոր և շատ համեղ ուտեստներ նաև թարմացվել է խմիչքների և կոկտեյլների տեսականին։ Այս համալրումները կատարվել են հաճախորդների ընթացիկ պահաջները հաշվի առնելով։ Հասկանալով, որ կրկնվում եմ, ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ մեզ մոտ անակնկալներով լի երեկոներ հաճախ են լինում և հետևելով մեզ սոց. ցանցերում կկարողանաք տեղեկանալ մոտակա օրերի շոու ծրագրերի և անակնկալների մասին։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան \Citylife.am\