
Աբելյան արվեստի դպրոցում բաց դասերի օր էր: Մանկական զարգացման ծրագրի երեխաներն իրենց այս մի քանի ամիսների սովորածը ներկայացրին իրենց ծնողներին և դասախոսներին: Փոքրիկները պատրաստվել էին լավագույնս ներկայանալու համար: Ծնողները մեծ ոգևորությամբ էին դիտում իրենց երեխաների՝ իդելականի մոտ ստացված դասերը։ Իհարկե թերություններ լինում են, քանի որ 5-11 տարեկան երեխաները չեն կարող անել անթերի աշխատանք, սակայն դասախոսները պնդեցին, որ երեխաները արդարացրին իրենց սպասելիքները, նույնիսկ արեցին սպասվածից ավելին: Բեմական խոսքի դասախոս Սեդա Ավագյանը նշեց, որ շատ գոհ էր երեխաներից, և շնորհակալ է նրանց ծնողներին, որ ունեն այսպիսի երեխաններ, որոնց հետ կարողանում են շատ հեշտ ու հանգիստ աշխատել: Դերասանի վարպետության դասախոս Նարեկ Վարդայանն էլ ավելացրեց՝ երեխանները ներկայացան իրենց մաքսիմալով, և որ նա այս արդյունքը չէր սպասում: Ծնողները նույնպես մեծ ոգևորությամբ հեռացան: Ներկաներից մեկը նշեց, որ հատուկ իր թոռնիկի բաց դասի համար Մոսկվայից եկել է Հայաստան, մեջբերում եմ.
<<Ես հատուկ թոռնիկիս համար եկել եմ Հայաստան: Շատ ուրախ և երջանիկ եմ, որ այս երիտասարդ կոլեկտիվի մեջ մեր փոքրիկները մեծանում են: Մենք Ձեզանից անչափ շնորհակալ ենք>> :
Վերջում մենք զրուցեցինք նաև դպրոցի հիմնադիր և տնօրեն՝ Աբել Աբելյանի հետ:
<<Ես անկեղծ տպավորված եմ, շատ լավ անցավ: Ես միշտ ձգտում եմ այնպես անել, որ կարջ ժամանակահատվածում ինչ-որ բան ստացվի, և շատ լավ է, որ մեր դասախոսների մոտ դա նույնպես ստացվել է և այն ակնհայտ էր: Եղավ այն, ինչին սպասում էինք>> :
Նյութը՝ Հասմիկ Գասպարյան/Citylife.am/
Տեսանյութը՝ Հակոբ Կոտոլկյան \Citylife.am\