Մեզ մոտ արդեն այն շրջանն է, որ բառերն անգամ չեն հերիքում. Սարգիս Գրիգորյան

Երեկ՝ հունիսի 14-ին Սարգիս և Մանո Գրիգորյանները նշեցին իրենց ամուսնության 10-րդ տարին։ Սա այն յուրահատուկ դեպքերից էր, երբ ծնողների ամուսնությանը ներկան են եղել իրենց երեխաները։ Երկար ժամանակ չեն պատրաստվել, ընհամենը երկու օրում կազմակերպել են ամեն ինչ, և նշել մոտ ընկերական միջավայրում։ Այսօր մենք ևս կապ հաստատեցինք Սարգիսի հետ։ Այն հարցին, թե ինչպե՞ս կբնութագրի Սարգիսը իրենց միասին ապրած 10-ը տարին նա պատասխանեց.
<< Շատ արագ անցավ, մեծ-մեծ քայլերով կարողացանք ոտքի կանգնել և երջանիկ լինել։ Մեր ընտանիքի երջանկության գրավականը սերն ու վստահությունն է>> ։ Վերջում Սարգիսին տրվեց ևս մեկ հնարավորություն Մանոյին սեր խոստովանելու համար.
<<Ես այնքան բան եմ իրեն ասել, որ պարզապես կնայեմ աչքերի մեջ և նա արդեն կհասկանա։ Մեզ մոտ արդեն այն շրջանն է, որ բառերն անգամ չեն հերիքում>> ։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/