Հայաստանի հանրապետության պետական խորհրդանիշների օր

Այսօր Հայաստանի հանրապետության պետական խորհրդանիշների օրն է: ՀՀ խորհրդանիշներն են՝ դրոշը, զինանշանը և օրհներգը: «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին:
Խորհրդանշանները հավերժական, խտացված ճշմարտություններ են, որոնք սերնդե սերունդ փոխանցում են ոչ միայն տեղեկություններ, այլ նախ և առաջ արժեքներ։ Ինչ որ առումով դրանք ներառում են մարդկության հավաքական հիշողությունը։ Ինչպես յուրաքանչյուր ազգ, հայերը ևս դարերի ընթացքում ստեղծել են իրենց խորհրդանշանները, սակայն որպես ազգային պետականությունը մի քանի անգամ կորցրած ու վերագտած ժողովուրդ , մեզ համար առավել թանկ են պետական խորդրանշանները։

Նյութը՝ /Citylife.am/