Բացահայտում ենք <<Փոս>> բարը։ Մեր զրուցակիցն է բարի տնօրեն՝ Աննա Աղանիկյանը։
Citylife.am- Ինչու՞ հենց <<Փոս>>, անվան ընտրությունը ի՞նչ առանձնահատկություն ունի:
Աննա-Ուղղակի տարբերվող անուն։
Citylife.am- Գրեթե բոլոր բարերը ճաշացանկում մի քանի ուտեստ ունեն, ինչո՞վ է առանձնանում ձեր բարի ճաշացանկը:
Աննա- Ի տարբերություն եվրոպական մյուս խոհանոցների մեզ մոտ ուտեստները պատրաստվում են ֆիրմային մեթոդներով և մատուցվում են առանձնահատուկ ձևավորմամբ։ Բացի դրանից մենք ունենք հեղինակային մի շարք ուտեստներ։
Citylife.am- Հաճախ ե՞ք միջոցառումներ կամ անակնկալներ կազմակերպում հաճախորդների համար։
Աննա- Մեր անձնակազմը փորձում է <<Փոս>>- ի հյուրերի ամեն օրը դարձնել անմոռանալի, ինչպես տարատեսակ միջոցառումներով, այնպես էլ օրիգինալ առաջարկներով։
Citylife.am- Որքանո՞վ է Ձեր բարը հետաքրքիր այցելուններին:
Աննա- Համադրելով բարային կլասիկ մշակույթը ժամանակակից տեխնոլոգիաների հետ, մենք ստեղծում ենք տարածաշրջանում նմանը չունեցող նոր բարային արվեստ, որը գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հյուրերին, որի մասին փաստում են մեր մեծաքանակ մշտական հյուրերը։
Citylife.am- Ֆուտբոլի առաջնության հետ կապված ի՞նչ հետաքրքիր անակնկալեր կամ նորություններ են սպասվում այցելուներին:
Աննա- Աշխարհի խաղերի կապակցությամբ <<Փոս>> բարը բոլոր ֆուտբոլասերների համար կազմակերպելու է տարատեսակ ակցիաներ և միջոցառումներ՝ ֆուտբոլի դիտումը էլ ավելի հաճելի դարձնելու համար։ Բոլոր անակնկալների մասին կարող եք տեղեկանալ մեր ֆեյսբուկյան էջից։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան \Citylife.am\