<<Բլից հարցում>> Հայկ Հովհաննիսյան:
Սիրել նշանակում է…հոգ տանել մարդու մասին, ապրել ու շնչել իր հետ:
Բարությունը...չի գնահատվում:
Ես հպարտ եմ....իմ ընտանիքով ու հարազատներով:
Կուզեի իմ մասին իմանան, որ…ես զգացմունքերով առաջնորդվող մարդ եմ:
Չեմ խուսափի երբեք…ոչ մի դժվարությունից: Հնարավոր է կոտրվեմ, բայց չեմ խուսափի:
Կինն ինձ համար....ես լռում եմ))) :
Կյանքն անիմաստ կլիներ, եթե...չունենայի այն մարդկանց, որոնց դեռ շատ ապացուցելու բան ունեմ:
Ապրել նշանակում է…չեմ սիրում փիլիսոփայել:
Չեմ ցանկանա երբեք...հարազատ մարդու կորուստ տեսնել:
Միշտ երազել եմ…որ ծնողներս ինձանով հպարտանան ու ես նրանց աչքերում հասուն ու կայացած մարդ լինեմ:
Մանկությունը…կարոտում եմ:
Կցանկանայի, որ…միշտ ինձ հետ լինեն իմ հարազատները:
Անկեղծությունը...կրկին չի գնահատվում:
Ես հավատում եմ....որ մենք ու մեր հասարակությունը կփոխվի, կմոռացվի նեխած ու ժանգոտած մտածելակերպը՝ որոշ հարցերի շուրջ:
Կորցնում եմ ժամանակի զգացումը, երբ… շրջապատված եմ թանկ ու հարազատ մարդկանցով:
Եթե չլինեի դերասան, ապա…հնարավոր է լինեի խոպանում ))) :
Ես չէի լինի Հայկ Հովհաննիսյանը, եթե...ծնողներս իմ կողքին չլինեին, եթե չլինեին իմ ընկերներն ու հարազատ մարդիկ:
Հարցազրույցը՝ Նարեկ Վարդանյան /Citylife.am/