Citylife.am-ը բացահայտել է “Պապարացի” ակումբ-սրճարանը։ Մեր զրուցակիցն է “Պապարացիի” հիմնադիր և տնօրեն Շանթ Կոչյանը։
Citylife.am- Ինչպե՞ս ստեղծվեց “Պապարացի” ակումբ-սրճարանը։
Շանթ- Սրճարանից առաջ եղել է ակումբը, որը հունիսի 22-ին կտոնի իր 3-րդ ամյակը։ Սկզբնական շրջանում մենք այլ տեղում էինք, հետո երբ տեղափոխվեցինք Աբովյան հասցե, որոշեցինք նույն տեղում լինի և՛ ակումբը, և՛ սրճարանը։
Citylife.am- Ի՞նչ ճաշացանկով են առանձնանում ակումբը և սրճարանը։
Շանթ– Պապարացին քանի որ Իտալական անուն է, մեր ճաշացանկն էլ ավելի շատ Իտալական է։ Մեր պիցցան շատ համեղ է ունենք նաև տարբեր աղցաններ։
Citylife.am- Որքանո՞վ է հետաքրքիր “Պապարացին” հաճախորդներին։
Շանթ– Սրճարանը հետաքրքիր է նրանով, որ քաղաքի կենտրոնում է, բարձրահարկ է և գեղեցիկ տեսարան է բացվում պատուհանից։ Մենք այն վայրերից մեկն ենք, որը տարին 12֊ամիս կարող է աշխատել։ Ակումբը միակն է, որ երեք տարի նույն ոճով է շարունակում աշխատել և Երևանի լավագույն դիջեյներն են մեզ մոտ նվագում։
Citylife.am- Ի՞նչ միջոցառումներ եք իրականացնում այն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար։
Շանթ– Տարեցտարի փորձում ենք ավելի հետաքրքիր դարձնել, դա է վկայում այն, որ այս ընթացքում երկու անգամ փոխել ենք մեր տարածքը։ Փորձում ենք այնպես անել, որ մարդիկ սիրեն այն վայրը, որտեղ այցելում են և իրենց համար այն դառնա հետաքրքիր։
Citylife.am- Ինչո՞վ կառանձնացնեք Ձեր ակումբն ու սրճարանը Երևանյան մյուս ժամանցի վայրերից։
Շանթ- Ակումբի առումով կասեմ, որ այժմ տարբերվում է իր ապահովությամբ և նույնությամբ։ Սրճարանի առումով՝ այն հաճելի է ոչ ճնշող, մարդիկ հանգիստ կարող են գալ այստեղ և իրենց գործերն անել, ինչպես նաև բարձունքից վայելել գիշերային Երևանը։
Citylife.am- Ի՞նչ նորություններ ունեք առաջիկայում։
Շանթ- Հունիսի 22-ին նշելու ենք մեր ակումբի 3-րդ ամյակը, հուլիսին էլ սրճարանի 2-րդ ամյակն է։ Ամռանն ունենք մեծ իվենթ կապված ակումբի հետ, այն լինելու է դրսում, ելույթ են ունենալու լավագույն արտիստները, ինչպես նաև կլինի լավ երաժշտություն։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան/Citylife.am/