Մեր ակումբը բոլորին էլ հետաքրքիր է, սիրով գալիս են մեզ մոտ. Արթուր Ադամյան

Citylife am-ը շարունակելով բացահայտել Երևանյան ժամանցի վայրերն այս անգամ զրուցեց <<Ալիբի ակումբ>>-ի տնօրեն Արթուր Ադամյանի հետ։ Զրույցի սկզբում Արթուրը նշեց, որ ակումբի բացմանը ներկա չի եղել։ Այն հարցին, թե որքանո՞վ է ակումբը հետաքրքիր հաճախորդներին նա նշեց. <<Մեր հաճախորդների բազան մեծ է, բոլորին էլ հետաքրքիր է, սիրով գալիս են մեզ մոտ։ Մեր ակումբի մթնոլորտը, սպասարկումը, լուսային և ձայնային էֆեկտները բարձր որակի են, և հաճախորդներին այդ ամենը դուր է գալիս>> ։ Մեր զրուցակիցը նաև նշեց, որ հաճախ են որոշակի միջոցառումներ իրականացնում, ակումբն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Թե ինչո՞վ է <<Ալիբի>>-ն տարբերվում Երևանյան մյուս ակումբներից նա պատասխանեց, որ այնտեղ մինչև ուշ երեկո ընտանեկան մթնոլորտ է տիրում։ Թեև մենյուն ուտեստներով հագեցած չէ, այնուամենայնիվ հագեցած է կոկտելների մեծ տեսականիով։ Իսկ թե ի՞նչ նորություններ են սպասվում առաջիկայում, Արթուրը նշեց՝ ամառային ակցիաներ։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/