Կարծում եմ յուրաքանրյուր պրոցես ունի իր դժվարությունը, ուղղակի պետք է դրանց մոտենալ խելացի կերպով և խելամիտ լուծումներ գտնել. Րաֆֆի Ալթունյան

Citylife.am- Տեղյակ եմ, որ երգի և՛ խոսքերի, և՛ երաժշտության հեղինակը դուք եք, ինչպե՞ս ստացվեց երգի ընտրությունը։

Րաֆֆի- Երգն այս անգամ շատ պատահական է ստեղծվել, իսկ ընտրությունը կատարեցի ես՝ վերջնական տեսքից հետո:

Citylife.am- Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք կապված տեսահոլովակի նկարահանման հետ։

Րաֆֆի- Տեսահոլովակը նկարահանել ենք Դիլիջանում և Սևանում, երբ մեկ օր էր մնացել նկարահանումներին, ինձ այնտեղից հայտնեցին, որ քանի օր է ինչ մռայլ եղանակ է և ուժեղ անձրևներ են: Չգիտես ինչու օր չփոխեցինք և ճանապարհ ընկանք, թեև ես համոզված էի, որ կհետաձգվի ամեն ինչ: Երբ հասանք ինքներս համոզվեցինք, որ հնարավոր չէ այդ եղանակային պայմաններում աշխատել, և գիտե՞ք որն էր ինձ համար ամենաանսպասելին, որ եղավ բոլորովին հակառակը: Հասանք այնտեղ և անսպասելի արև բացվեց, կապույտ երկինք ու շողացող արև, անգամ տեղացիներն էին զարմացել: Այդ պահին ես հասկացա, որ երգս իսկապես արևի մասին է:

Citylife.am- Երբ երգն ինքնին ծնունդ է առնում Ձեզ մոտ, այդ դեպքում մնացած հարցերը հե՞շտ են լուծվում, թե՞ խնդիրներ ամեն դեպքում լինում են։

Րաֆֆի– Կարծում եմ յուրաքանրյուր պրոցես ունի իր դժվարությունը, ուղղակի պետք է դրանց մոտենալ խելացի կերպով և խելամիտ լուծումներ գտնել:

Citylife.am- Սիրո թեման միշտ է արդի և յուրաքանչյուրի սրտից, ի՞նչ եք կարծում Ձեր երգն իր ասելիքով կդիպի՞ մարդկանց սրտերի։

Րաֆֆի– Կարծում եմ այո՛, իսկ թե որքանով դա արդեն կփաստեն արձագանքները: Համենայնդեպս ես երգը սիրով եմ գրել:

Citylife.am- Առաջիկայում ի՞նչ նորություններ են սպասվում։

Րաֆֆի– Շատ չեմ սիրում ապագայի մասի խոսել, ինչպես ժողովուրդն է ասում՝ Աստծուց առաջ չնկնեմ: Մի բան կարող եմ ասել, ունեմ ևս մեկ նոր երգ, կոչվում է ”Մայրիկ” կատարել է Արաբո Իսպիրյանը, նկարահանել ենք տեսահոլովակ և մի քանի օրից արդեն հասանելի կլինի բոլորիս:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան/Citylife.am/|