
Առաջին անգամ Հայաստանյան հեղափողության մասին նկարահանվել է դակումենտալ ֆիլմ: Ֆիլմի հեղինակը Արտակ Սարգսյանն է, ով իր ֆեյսբուկյան թջում օրեր առաջ նշել է.
<<Ֆիլմի ստեղծման աշխատանքը սկսել էի դեռ ապրիլի երկրորդ կեսին, բայց հետո ստիպված ժամանակավոր դադար տվեցի, որ իրադարձությունների տրամաբանական հանգուցալուծումից հետո շարունակեմ:Հիմնական նպատակը՝ մեկ տեսանյութում հեղափոխության ամենաուշագրավ ու կարևոր իրադարձությունները միավորելն էր և դրանց մասին, շարժման մասնակցի աչքերով, հնարավորինս ամբողջական ու լիարժեք պատկերացում տալը՝ պահպանելով տրամաբանական և ժամանակագրական հաջորդականությունը:Կարծում եմ կարող է հետաքրքիր լինել թե նրանց համար, ովքեր մասնակցել են առաջին իսկ օրից, թե սփյուռքի մեր հայրենակիցների համար և թե նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել բոլոր մանրամասները տեսնելու: Մի քիչ երկար է ստացվել, բայց մի կերպ կդիմանաք>>:
Շնորհավորում ենք ստացված աշխատանքի համար և մաղթում ենք հաճելի դիտում:
Նյութը՝ /Citylife.am/