Աբելյանցիները կրկին համազգայինի բեմում էին։ Երեկ՝ հունիսի 3-ին, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տեղի ունեցավ <<Ամեն գող գող չի>> ներկայացումը, որը խաղում էին Աբելյան արվեստի դպրոցի դերասանական բաժնի երեխաները։ Ավարտական ներկայացումը էլ ավելի պատվավոր ու ստացված դեռ չէր եղել։ Մեր նկարահանող խումբը ևս այնտեղ էր։ Կուլիսյան տրամադրությունը հրաշալի էր, աշակերտների հուզմունքն ու լարվածությունը վերածվել էին պատվավոր ներկայանալուն։ Նրանք առաջին անգամ են մեծ բեմում հանդես գալիս և այն հարցին, թե ինչպե՞ս են իրենց շնորհակալությունը հայտնում իրենց ուսուցչին՝ Աբել Աբելյանին, պատասխանեցին, որ լավ և ստացված խաղով արտահայտելու են իրենց սերը, հարգանքը և շնորհակալությունը։ Մեկ օրվա ընթացքում տեղի ունեցավ չորս ներկայացում, հանդիստեսը մեծ ոգևորությամբ դիտում էր և վերջում միաբերան ասում, որ ներկայացումը լիովին ստացված է, և կրկին անգամ կայցելեն հենց այս երեխաների խաղը դիտելու համար։ Իհարկե ցանկացածի կարծիքն էլ կարևոր է, սակայն վերջնական գնահատականը պետք է տա հենց Աբել Աբելյանը։ Աբելի հետ մեր զրույցում նա նշեց, որ արդեն որերոդ անգամն է այս ներկայացումը խաղում են և ամեն անգամ այն ստացված է լինում։ Այն հարցին, թե արդյո՞ք արդարացան իր սպասելիքները, նա պատասխանեց. <<Իմ սպասելիքները լիովին արդարացան, շատ լավ է, որ բոլորն էլ ստացված խաղ ցույց տվեցին>> ։ Ձեզ ենք ներկայացնում օրվա կարևոր պահերը:
Նյութը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/
Լուսանկարները՝ Սամվել Մարգարյան /Citylife.am/