Citylife.am-ի ողջ անձնակազմը շնորհավորում է Աբելյան արվեստի դպրոցի մանկական զարգացման ծրագրի երեխաների տոնը

Այսօր հունիսի 1-ն է, այն օրը, որի ընթացքում բոլորն են մանկանում։ Այսօր Երևանում և Երևանից դուրս օդն ավելի մաքուր է , պարզ, քանի որ մեզ մանկությունն է այցելել։ Այսօրը ևս մեկ առիթ է մանուկների հանդեպ էլ ավելի հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար։ Թերևս մանկությունը մեր կյանքի այն միակ ժամանակաշրջանն է, որը հիշելիս բոլորիս դեմքին ժպիտ է հայտնվում, և ուրեմն պետք է մեր հիշողության մեջ մի փոքր պատուհան բաց թողնենք, մեր սրտում գտնվող մանկության համար։ Կրկին շնորհավորում ենք աշխարհի մանուկներին և ցանկանում անհոք և խաղաղ մանկություն։

Նյութը՝ /Citylife.am/