
Սկսած 1987-ից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի օր»: Սա թերևս ևս մի առիթ է մարդկանց հիշեցնելու ծխախոտի վնասակար հատկությունների և դրանց պատճառով առաջացող այն հիվանդությունների մասին, որոնց պատճառով տարեկան մահանում են միլիոնավոր մարդիկ: Մարդկությունը սկսել է ծխել շուրջ 400 տարի առաջ: Պատմության մեջ առաջին անգամ ծխել սկսել է Ֆրանսիայի թագուհին` որպես գլխացավի դեղ: Հետագայում ծխախոտը դեղատներից տարածվել է ու դարձել հասարակության առօրյայի բաղկացուցիչ տարրերից մեկը: Ապրեք առողջ և հիշեք՝ ԾԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ:
Նյութը՝ /Citylife.am/