Ես վաճառում եմ սերվիս, մաքրություն և որակ. Կարինե Մշադո

Երևանյան ևս մեկ հետաքրքիր կոլորիտով սրճարան <<Santa Familia>>։ Այն խանութ-սրճարան է, որը Հայաստանում թերևս միակն է իր տեսակով և ոճով։ Մեր զրուցակիցն է սրճարանի տնօրեն՝ Կարինե Մշադոն։

Citylife.am- Թերևս Երևանում շատ քիչ են այն սրճարանները, որոնք խանութ-սրճարան են, ինչպե՞ս ստացվեց այս համադրությունը։

Կարինե- Իմ եղբոր միտքն էր եղել, որպեսզի մարդիկ գան այստեղ, բացի նրանից որ ունենք մենյու, անմիջապես տեղում կարողանանք պատրաստել այն, ինչ կցանկանան։ Խանութ-սրճարանի միտքը նաև այն էր, որ մարդիկ տեղում ընտրեն օրինակ միսը և նրանց համար սթեյք պատրաստենք։

Citylife.am- Ինչո՞վ է տարբերվում Ձեր սրճարանը Երևանյան  մյուս սրճարաններից։

Կարինե- Ինձ համար մյուս սրճարաններից տարբերվում է մաքրությամբ՝ ես շատ բծախնդիր եմ այդ հարցում։ Բոլորն այստեղ աշխատում են հիգիենայի կանոնները պահպանելով։ Ես աշխատակիցներիս առաջին հերթին սովորեցրի ձեռնոց կրել, քանի որ ինչքան էլ մեր ձեռքերը մաքուր են, այդքան էլ հաճելի չէ ձեռքով ուտեստը մատուցել։ Ես միշտ հաճախորդներին ասում եմ՝ ես վաճառում եմ սերվիս, մաքրություն և որակ։ Այստեղ շատ էր տարածվել մարդկանց չբարևելը, սակայն ես դա էլ սովորեցրի, որ բարեհամբյուր և անմիջական լինեն։ Մենք փորձում ենք որքան հնաևավոր է բավարարել հաճախորդների պահանջները։

Citylife.am- Որքանո՞վ է հետաքրքիր Ձեր սրճարանը այցելուներին, և ի՞նչ միջոցառումներ եք իրականցնում այն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար։

Կարինե- Միջոցառումներ հաճախ ենք իրականացնում, երբ ֆուտբոլի խաղերն էին, այստեղ հեռուստացույց էինք դրել, որպեսզի հաճախորդները դիտեն, գինու համտեսի միջոցառումներ ևս իրականացնում ենք։ Քանի որ խանութ հիմնականում այցելում են արտերկրացիները, ամերիկյան տոն օրերին նույնպես միջոցառումներ լինում են։

Citylife.am- Ի՞նչ տարբերվող ուտեստներ և խմիչքներ եք առաջարկում այցելուներին։

Կարինե– Մեր մենյուն այդքան էլ մեծ չէ, ես ցանկանում եմ որքան հնարավոր է այն պարզ պահել, քանի որ սա սրճարան է ոչ թե ռեստորան։ Քաղաքում միայն մենք ենք, որ բաստուրմայով ձվածեղ ենք տալիս, ինչպես նաև կարտոֆիլ-բաստուրմայով պերաշկի։ Մեր ուտեստները շատ համեղ են, քանի որ տարբեր համեմունքներ ենք օգտագործում։

Citylife.am- Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ եք պատրաստվում իրականացնել այստեղ։

Կարինե- Ես փորձում եմ ամռան օրերին այստեղ որոշ ակցիաներ կատարել, որպեսզի հաճախորդներին գրավեմ, դրա հետ մեկտեղ ինչքան հայկական տոն օրեր ունենք կփորձում այդ ընթացքում հետաքրքիր միջոցառումներ իրականացնել։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/