
Բացահայտելով <<Ֆորշ>> ակումբը այս անգամ զրուցեցինք ակումբի մենեջեր Արուս Մովսեսյանի հետ։
Citylife.am- Ինչպե՞ս ստեղծվեց <<Ֆորշ>> ակումբը։
Արուս- Ֆորշի և իր ընկերների մտահաղացմամաբ։ Գաղափարը միշտ եղել է, Ֆորշը մինչև այդ երգում էր <<Պապլավոկ>>- ում, հետո որոշեց, որ ցանկանում է իր անունով ակումբ ունենալ։
Citylife.am- Ինչո՞վ կառանձնացնեք Ձեր ակումբը, Երևանյան մյուս ակումբներից։
Արուս– Մթնոլորտով, մեզ մոտ շատ Երևանյան է մթնոլորտը, և բացի դա Ֆորշի կատարումները Երևանյան են և ուրիշ։
Citylife.am- Դուք ունե՞ք այն հարցի պատասխանը, թե ինչու՞ մարդիկ պետք է այցելեն հենց Ձեր ակումբ։
Արուս- Մեզ մոտ հիմնականում այցելում են տուրիստներ, այսինքն այն մարդիկ, ովքեր կարոտած են Երևանին, Երևանյան հին կոլորիտին, և ինձ թվում է, որ Ֆորշի ռեպերտուարը տարբերվում է մնացածից։ Կարծում եմ դա է պատճառը, որ մենք միշտ շատ հաճախորդներ ենք ունենում։
Citylife.am- Որքանո՞վ է հետաքրքիր Ձեր ակումբը հաճխորդներին։
Արուս– Մեր ակումբում միայն Ֆորշն է երգում, մնացած օրերին իվենթներ չեն լինում, Ֆորշն էլ իր ռեպերտուարը անընդհատ թարմացնում է նոր կատարումներով, որն էլ ավելի շատ է գրավում մարդկանց։
Citylife.am- Ի՞նչ հետաքրքիր ուտեստներ և խմիչքներ եք առաջարկում հաճախորդներին։
Արուս- Ամեն ինչ, բայց հայկական խոհանոց չունենք։ Ունենք Իտալական, Եվրոպական խոհանոց, շատ համեղ սթեյքեր ենք առաջարկում։ Խմիչքներից ևս ամեն ինչ ունենք։ Խոհանոցի առումով հաճախորդները գոհ են։
Citylife.am- Առաջիկայում ի՞նչ նորություններ են սպասվում Ձեզ մոտ։
Արուս- Առաջիկայում սպասվում է նոր երգ, որը Ֆորշն արդեն մտածում է այն ներկայացնել ակումբում։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/