<<Բլից հարցում>> Իննա Խոջամիրյան:
Կուզեի իմ մասին բոլորն իմանան, որ չեմ ուզում իմ մասին շատ բան իմանան:
Խուսափել եմ…խուսափել եմ բժիշկ դառնալու հնարավորությունից, փոշմանել եմ:
Երբ ես մանուկ էի…պարտավոր էի մեծանալ, կասեր Գալուստ Սահակյանը:
Ես միշտ երազել եմ…այս պահին կուզեի ուղղաթիռով թռնել, կամ օդապարիկով,սաքսոֆոնի ուղեկցությամբ շրջել Երևանի գլխավերևում) երազանքներ չեն սրանք, ցանկություններ են. մի օր անպայման իրականություն կդառնան:
Անկեղծությունը...հարաբերությունների հիմնաքարն է:
Ես սիրում եմ …սիրում եմ կյանքը:
Սուտն ինձ համար...ինքնարդարացման միջոց է, ստում ես, որ պարզերես դուրս գաս դիմացինի մոտ: Ստում են ցածր ինքնագնահատական ունեցողները:
Ինձ համարում եմ...ինձ ալարկոտ եմ համարում, փորձում եմ ամեն կերպ շտկել դա:
Կինը կարող է ուժեղ լինել, եթե…կինն ուժեղ է, երբ սիրված ու գնահատված է:
Այս պահին մտածում եմ…ուսումս այլ երկրում շարունակել:
Ամեն ինչ լավ է, երբ…ձգտում ես դրան:
Միշտ փորձել եմ...ճշտապահ լինել, չեմ սիրում սպասել, ուզում եմ ինձ էլ չսպասեն երբևէ:
Չեմ վախենում…ցանկացած տեսակի էքստրիմից: Ադրենալինի սիրահար եմ:
Ես հավատում եմ...Աստծուն, ճակատագրին: Վերջերս նաև թավշյա հեղափոխությանը:
Չէի ցանկանա լինել...Չէի ցանկանա վատատես լինել, երբեմն հատկանիշս ինձ խանգարում է:
Իմ սիրելի վայրը... Շատ ու շատ սիրելի վայրեր ունեմ, որտեղ բնություն կա, իմ սիրելի վայրն է ուրեմն:
Սիրում եմ մենակությունը…մենակությունն իմ տարերքն է: Մարդն ի բնե մենակ է:
Կորցնում եմ ժամանակի զգացումը, երբ... սկսում եմ գիրք կարդալ, շատ ու շատ գիշերներ եմ լուսացրել աննկատ, առավոտյան միայն հասկանալով, որ գիրքն ավարտեցի մի գիշերում:
Ինձ հաճախ են ասում... որ ասպիրանտուրա դիմեմ: Մտածում եմ:
Ես չէի լինի Իննա Խոջամիրյանը, եթե.. ծնողներս Վաղինակ և Նազելի Խոջամիրյանները չլինեին:
Հարցազրույցը՝ Նարեկ Վարդանյան /Citylife.am/