Աբելյան արվեստի դպրոցի բարձրագույն դերասանական բաժնի ուսանողները՝ համազգային թատրոնի հարթակին

Մայիսի 27-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տեղի ունեցավ <<Երազանք փնտրելիս>> ներկայացումը, որը խաղում էին Աբելյան արվեստի դպրոցի բարձրագույն դերասանական բաժնի ուսանողները։ Դա նրանց ավարտական ներկայացումն էր, որի բեմադրիչ-ռեժիսորը հենց Աբել Աբելյանն էր։ Մեր նկարահանող խումբը ևս այնտեղ էր։ Սկզբում մենք ներկաներից տեղեկացանք, որ նրանք մեծ ակնկալիքներով են եկել, ոմանք առաջին անգամ էին տեսնում ներկայացումը, ոմանք երկրորդ, սակայն բոլորն էլ եկել էին դրական և լավ տրամադրությամբ։ Օրվա ընթացքում տեղի ունեցավ երկու ներկայացում, որոնց ժամանակ դահլիճը լեփ -լեցուն էր։ Ներկայացումների ավարտից հետո մենք ծանոթացանք մարդկանց տպավորությունների մասին։ Նրանք նշեցին, որ ներկայացումն արդի թմայով էր, և կարևորը որ հոյակապ խաղ էր յուրաքանչյուրի կողմից։ Նրանք ուրախ էին, որ այսօրվա սերունդն այսչափ տաղանդավոր է։ Իհարկե վերջում կարևոր էր լսել հենց Աբել Աբելյանի խոսքը. մեջբերում եմ. <<Իմ տպավորությունները դրական են, որովհետև բարձրագույն դերասանական բաժինը  մեր դպրոցում իր առանձին տեղն ունի, քանի որ այս բաժնի ուսանողներն ինձ համար շատ կարևոր են, ես երբ նայում եմ ներկայացումը ինձ համար հասկանում եմ նրանք դերասան են, թե ոչ: Եվ ես տեսա, որ նրանք դերասան են, եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն հավատա, որ այսքան կարճ ժամանակում հասնում ենք արդյունքի, թող գան և նայեն մեր ներկայացումները և  կհամոզվեն, որ հնարավոր է աշակերտի աշխատասիրության շնորհիվ կանգնել պրոֆեսիոնալ բեմում և հանդես գալ, որպես դերասան>> : Շնորհավորելով բոլորին ստացված ներնայացման համար մաղթում ենք, որ նրանք էլ ավելի շատ բարձունքների հասնեն և մեծ բեմերում ներկայացնեն իրենց տաղանդը։ Ձեզ ենք ներկայացնում օրվա կարևոր և հուշագրավ պահերը։
Նյութը՝ /Citylife.am/
Լուսանկարները՝ Սամվել Մարգարյան /Citylife.am/