
Երգչուհի Սոնա Շահգելդյանը շուտով հանրությանը կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը հայկական-ժողովրդական երգերի շարան է։ Սոնայի խոսքով երգի ընտրությունը վաղուց էր կատարվել, դեռ մի քանի ամիս առաջ, երգը Ջիվանու <<Քան Քարավոր ընկեր>> երգն է, սկզբում այդ երգից հատված է այնուհետև սկսվում է հին հայկական երգերի շարան. <<Տեսահոլովակի ռեժիսորը Ռուբեն Գրիգովն է, ինձ ձայնակցել է Անդրանիկ Սարկավագի խումբը, որի համար շնորհակալ եմ նրանց>>։ Սոնան նշեց, որ տեսահոլովակն ամբողջովին հին հայկական ձևերով է, ոչինչ փոփոխված չէ։ Նկարահանումներն անցակացվել են տաղավարում, բայց շատ գեղեցիկ լուսային էֆեկտներ կան։ Նա կրել է գեղեցիկ տարազ՝ Վանի տարազը, որը տրամադրել է Ալավերդյանը, ում հետ առաջին անգամ էր համագործակցում։ Սոնան իր այս տեսահոլովակի մեջ մեծ ներդրում է ունեցել, քանի որ շատ գործեր միայնակ է կատարել, չնայած թիմային աշխատանք ևս եղել է։ Նա արժևորում է այս երգն ու տեսահոլովակը, քանի որ երգերի այս ընտրությունը նա ինքն է կատարել, որոշել որը որից հետո երգել։ Վերջում հավելեց, որ որպես տեսահոլովակ չի ունեցել նման երգերի շարան։
Այնուհետև մենք կապ հաստատեցինք Գեղամ Շերոյանի հետ, ով հանդիսանում է Սոնայի տեսահոլովակի հագուստի մեդելավորողն ու արդեն 10 ամիս է համագործակցում են իրար հետ։ Գեղաի խոսքով շուրջ 3 ամիս շարունակ մտածում էին և նա տեսահոլովակի համար տեսնում էր գեղեցիկ կրեատիվ կոստյում. <<Սոնային և ռեժիսորին շատ դուր եկավ այդ միքտը, սկսեցի աշխատել էսքիզների վրա, պատրաստեցի չորս էսքիզ, որից պետք է ընտրվեր մեկը։ Ընտրեցինք այդ մեկն ու սկսեցի աշխատել, բայց եկավ մի պահ, ասեցի որ այլ բան եմ մտածել, ու դա պետք է անենք, քանի որ ցանկացա Սոնային տեսնել այլ ոճի մեջ։ Նորից եղան քննարկումներ, և վերջում ունեցանք այն, ինչ ունեցանք>> ։ Գեղամը նաև նշեց, որ հագուստից բացի պատրաստել է նաև օղեր, ինչպես նաև պարողների հագուստը ևս նա է պատրաստել։ Նկարահանումը տևել է 11-ժամ շատ հարթ ու բարի մթնոլորտի վրա. <<Թիմը պրոֆեսիոնալ էր և ամեն մեկն իր գործով էր զբաղվում, իսկ Սոնան ինձ համար ուրիշ մարդ է, ուրիշ ընկեր, որ Աստված պարգևեց ինձ։ Իր տեսակը բարի ու ազնիվ է>> ։
Նյութը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/