
Citylife.am- ի զրուցակիցն է<<Կարմի բլուր>> ֆիլմից հայտնի Մոնիկան, նույն ինքը՝ Լուիզա Մելքոնյանը։
Citylife.am- Լուիզա՛, հաճա՞խ եք Ձեր կյանքում փոփոխություններ անում։
Լուիզա- Արտաքին ոչ, բայց ներքին փոփոխություններ իհարկե, անկախ մեր մտավոր ճնշման դա լինում է: Ինձ մոտ ավելի շատ: Ես սիրում եմ զբաղվել ինքնակրթությամբ, և բնականաբար դա արդեն արտացոլվում է իմ արտաքին աշխարհի, կյանքի վրա: Բայց դա չի նշանակում, որ փոփոխություններ եմ անում արտաքնիս հետ կապված, այլ փոխվում է թե՛ խոսելաձևը, թե՛ շարժումները և այլն։
Citylife.am- Եթե Ձեզ որևէ դեր առաջարկեն, որի ժամանակ կտրուկ փոփոխության պետք է ենթարկեք Ձեզ, կհամաձայնվե՞ք։
Լուիզա- Եթե դա արդարացված է ապա այո:
Citylife.am- Ասում են, երբ աղջիկը ցանկանում է իր կյանքում փոփոխություն անել, սկսում է իր վարսերից։ Համամի՞տ եք։
Լուիզա- Հարաբերական է ասված, չեմ կարող ասել: Ես նման փոփոխություն չեմ արել և առհասարակ չեմ հասկացել այդ ամենի իմաստը, եթե քո կյանքում լինում է մի մեծ շրջադարձ պարտադիր չէ, որևիցե փոփոխություն անել արտաքինի հետ կապված:
Citylife.am- Հայտնի խոսք կա, որ տղամարդն իր կյանքում պետք է կատարվի երեք կարևոր քայլ՝ տուն կառուցի, ընտանիք կազմի, և ծառ տնկի, իսկ ի՞նչ կարևոր քայլեր պիտի անի կինը։
Լուիզա- Թեև փոխվել է մարդկանց մտածելակերպը, բայց այնուամենայնիվ մնացել են այդ մտածողության տեր մարդիկ: Այդ երեք կետերից ամենակարևորը ավելացնեմ, որ պետք է ունենալ ամեն դեպքում աշխատանք, որ ունենաս ամուր հող՝ տուն կառուցելու համար, հետո ընտանիք, իսկ ծառն արդեն ըստ ցանկության (հումոր), իսկ, եթե լուրջ ես սիրում եմ բնություն և մասնավորապես ունենալ իմ իսկ ներդրումն այդտեղ։ Կինը նույնպես պետք է ունենա աշխատանք, տուն, այսինքն որպես անհատներ պետք է լինեն կայացած և ինքնաբավ:
Citylife.am- Համամի՞տ եք, որ կնոջը հասկանալը բարդ է, երբեմն անհնարին, թե՞ դա ուղղակի տղամարդկանց սրտի խոսքն է։
Լուիզա– Ես կասեյի «ահավոր անհնարին», երբ իգական սեռին պետք է, որ հակառակ սեռի ներկայացուցիչը հասկանա` կհասկանա, իսկ եթե չցանկացավ՝ բարդ է)) ։
Citylife.am- Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր կողակիցը։
Լուիզա- Կիրթ, կոկիկ և լավ մարդ:
Citylife.am- Հարաբերություններ կազմելիս առաջնային է համարվում վստահությունը, իսկ ի՞նչն է Ձեզ համար ամենակարևորը։
Լուիզա– Ազնվությունը և վստահությունը, եթե դրանք եղան ոչ մի խնդիրներ չի ծագի զույգերի միջև:
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/