Այսօր հանրապետության ամբողջ տարածքում հնչեց<<Վերջին զանգ>>-ը։ Շատերն այսօր նոր կյանք մտնելով չեն էլ գիտակցում իրենց առջև դրված խնդիրներն ու պարտականությունները, ոմանք հստակ գիտեն, թե ուր են գնում ու ինչ ճանապարհով, սակայն անկախ ամեն ինչից պետք է հիշել՝ կյանքը բարդ է, բայց և հրաշալի։ Այնպես որ նոր կյանքի շեմին կանգնած միայն պետք է տրամադրվել լավատեսորեն և հստակ քայլելով առաջ գնալ։ Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և մաղթում բարի երթ՝ կյանքի հաջորդ փուլերում։
Նյութը՝ /Citylife.am/