Մենք ներկայացնում ենք գարեջրերի այնպիսի տեսականի, որոնք Հայաստանում միայն մեզ մոտ կարելի է հանդիպել. Կարինե Բոտոյան

Բացահայտում ենք «Փաբ 37»-ը : Մեր զրուցակիցն է «37»-ի տնօրեն Կարինե Բոտոյանը:

Citylife.am- Ինչպե՞ս ստեղծվեց «Փաբ 37-ը»։

Կարինե- «Փաբ 37-ը» հիմնադրել է ամուսինս իր ընկերոջ հետ։ Նրանց գաղափարն էր Հայաստանում ստեղծել մի վայր, որտեղ մարդիկ կայցելեն, կվայելեն որակով լցնովի գարեջուր՝ այնպիսի գարեջուր, որը Հայաստանում չկա, և միաժամանակ կլինի ջերմ ու դրական մթնոլորտ։ Անվանումը կապված է մեր հասցեի հետ՝ Մաշտոցի 37, որպեսզի մարդիկ հեշտ գտնեն։

Citylife.am- Գրեթե բոլոր փաբերը ճաշացանկում մի քանի ուտեստ ունեն, ինչո՞վ է առանձնանում ձեր փաբի ճաշացանկը:

Կարինե- Մեր ճաշացանկը բավականին ընդլայնված է, ներկայացնում ենք եվրոպական խոհանոց։ Վերջերս փաբի անվանումը փոխվեց և դարձավ 37 Beer and Meat, որը նշանակում է մեզ մոտ ունենք գարեջրի լայն տեսականի, և մեր ուտեստների մեծ մասը մսային է։ Մենք ներկայացնում ենք գարեջրերի այնպիսի տեսականի, որոնք Հայաստանում միայն մեզ մոտ կարելի է հանդիպել, որոնցից են՝ իռլանդական ստուտներ «Guinness» և «Murphy’s», բելգիական «Leffe blond» և «Leffe brune», բրիտանական «London Pride»։ Ի դեպ, գարեջրերի տեսականին պարբերաբար թարմացնում ենք: Մեզ մոտ զուտ փաբային մենյու չէ, այլ ավելի հագեցած է, ռեստորանային է։ Մենք տարբերվում ենք նաև նրանով, որ ունենք շատ լավ լանչ-մենյու, որը բավականին մեծ համբավ է ձեռք բերել մատուցվող ուտեստների բարձր որակի, համի և միաժամանակ մատչելի լինելու շնորհիվ։

Citylife.am- Հաճախ ե՞ք միջոցառումներ կամ անակնկալներ կազմակերպում հաճախորդների համար։

Կարինե- Ամիսը 3-4 անգամ, դա կախված է նաև տոն օրերից։ Այստեղ լինում է կենդանի երաժշտություն, երգում են Ռուբեն Հախվերդյանը, Կարինե Առուստամյանն իր բենդի հետ, «Another Story» և այլ բենդեր։ Շուտով կսկսվեն ֆուտբոլային խաղերը, և այդ ընթաքում ֆուտբոլասերերի հոսքն առավել կշատա, հետևաբար կսպասվեն բավականին ակտիվ երեկոներ։ Ամեն տարի մենք նաև նշում ենք ամերիկյան երախտագիտության օրը, մատուցում ենք այդ տոնը խորհրդանշող հնդկահավ, և ի դեպ, այդ օրը մենք ամենաշատ հնդկահավ սպառող կառույցներից մեկն ենք համարվում։ Առանձնահատուկ նշում ենք նաև Սուրբ Պատրիկի օրը։ Տոնը իռլանդական է, դե իսկ մենք էլ որպես իռլանդական երկու բացառիկ գարեջրի ներկայացուցիչ՝ նույնպես նշում ենք։

Citylife.am- Որքանո՞վ է Ձեր փաբը հետաքրքիր այցելուններին:

Կարինե- Կարծում եմ բավականին, քանի որ դա երևում է ոչ միայն նրանց վերաբերմունքից, այլ նաև սոց ցանցերում իրենց թողած մեկնաբանություններից։ Արձագանքները դրական են։ Կարևոր չափանիշը նաև այն է, որ չորս տարուց ավելի է մենք աշխատում ենք, և ամեն ինչ շատ լավ է։

Citylife.am- Ինչո՞վ է Ձեր փաբը տարբերվում բարերից և սրճարաններից:

Կարինե– Հայաստանի փաբերից շատ ենք տարբերվում: Մեզ մոտ հաճախորդները գալիս են լուրջ ընթրելու, այլ ոչ միայն ժամանակ անցկացնելու։

Citylife.am- Առաջիկայում ի՞նչ հետաքրքիր անակնկալեր կամ նորություններ են սպասվում :

Կարինե- Վերջերս նորություններ եղան, մենք փոխեցինք մեր անունը, թարմացրեցինք մենյուն, ներսում որոշ փոփոխություններ իրականացրեցին, խոհանոցը համալրեցին նորագույն սարքավորումներով, ինչի շնորհիվ մեր մսային ուտեստները պատրաստում ենք եվրոպական չափանիշներով։ Եվ ամենակարևոր փոփոխությունն այն էր, որ իջեցրինք գները։ Հետագայում, իհարկե կլինեն նորություններ, սակայն առաջիկայում ֆուտբոլային խաղերն են, և պատրաստվում ենք հետաքրքիր անակնկալներով դիմավորել մեր ֆուտբոլասեր հաճախորդներին:


Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան/Citylife.am/