Colibri Dance Place. Երևանյան ժամանցի վայր

Այս անգամ Citylife.am-ը բացահայտել է Colibri Dance Place փաբը: Մեր զրուցակիցն էր փաբի մենեջեր, ինչպես նաև հանդիսավար Արսեն Հակոբյանը:

Citylife.am- Ի՞նչ առանձնահատկություն ունի Ձեր փաբը, ինչո՞վ է տարբերվում մնացած փաբերից։

Արսեն- Այսօր Հայաստանում մենք ունենք խնդիր կապված աղմուկի հետ։ Հիմնականում Երևանյան փաբերը գտնվում են այն վայրերում, որտեղ ապրում են մարդիկ, այդ պատճառով փաբերում շատ բարձր երաժշտություն չի լինում, սակայն մեր փաբն ունի այդ հնարավորությունը, մենք չունենք աղմուկի խնդիր։ Երկրորդն այն է, որ փաբը ճկուն է, և՛ կարողանում ենք ընդունել դիջեյների, և՛ կարողանում ենք հանգիստ երաժշտություն ապահեվել, մեզ մոտ նաև նվագում են շատ հետաքրքիր մարդիկ։ Մեզ մոտ շատ հետաքրքիր մթնոլորտ է, և լավ աշխատակազմ։ Եվ ամենակարևորը՝ մեզ մոտ պետք է բոլորը պարեն, չեն կարող հենց այնպես նստել, որովհետև ես ստեղծում եմ այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ ուղղակի նստակյաց վիճակից դուրս են գալիս։ Փաբի հիմնական շեշտը հենց դրա մեջ է։

Citylife.am- Ի՞նչ յուրահատուկ ուտեստներ և խմիչքներ եք առաջարկում հաճախորդներին։

Արսեն- Խմիչքները և ուտեստները բազմազան են, այն ամենը, ինչը համահունչ է խոհանոցին։ Հյուրասիրում ենք նաև խեցգետիններ, ինչը փաբին վայել է։

Citylife.am- Դուք ունե՞ք այն հարցի պատասխանը, թե ինչու հաճախորդը պետք է այցելի հենց Ձեր փաբ։

Արսեն– Այո՛, որովհետև այստեղ տաք մթնոլորտ է։ Այստեղ ով գալիս է դժգոհ չի հեռանում և չի սահմանափակվում մեկ անգամյա այցով։ Մեզ համար կարևոր է, թե ինչպես է մարդը այստեղ հանգստանում, և ոչ թե միայն ծախսում։

Citylife.am- Ասում են փաբը փաբ չէ առանց գարեջրի. համամի՞տ եք։

Արսեն– Իհարկե։ Մենք գիտենք, որ փաբի հասկացողությունը մեզ մոտ եկել է Ամերիկայից։ Հայաստանը փարձում է նմանատիպ տեսակով իր ժողովրդին ժամանցի վայր պարգևել, սակայն մեր երկրի ֆինանսական ճգնաժամի պատճառով հաճախ բոլոր փաբերը լեփ-լեցուն չեն լինում։

Citylife.am- Ինչպե՞ս է փաբերի մշակույթը ներկայացված մեր մայրաքաղաքում։

Արսեն– Երբեմն անփույթ, քանի որ դեռ կան մարդիկ, որոնք կարծում են, թե փաբը միայն խմելու կամ ուտելու վայր է։ Այսինքն ժամանց հասկացողությունը շատերի համար խորթ է։

Citylife.am- Առաջիկայում ի՞նչ նորություններ են սպասվում։

Արսեն– Միջոցառումներ և անակնկալներ գրեթե ամեն օր լինում են։ Ես չեմ ցանկանա որևէ բան ասել, ուղղակի հետևեք մեր փաբի ֆեյսբուկյան էջին և կտեղեկանաք։ Մենք հրավիրում ենք բոլորին մեզ մոտ, մեծ սիրով կնդունեք։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյան /Citylife.am/